HERE AND BEYOND
ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
Մամուլի կենտրոն

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան կազմակերպություններին՝ ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունն «Ամերիաբանկ» ՓԲԸ ք. Երևան, Վ. Սարգսյան 2 հասցեում կառուցվող նոր գրասենյակում տվյալների մշակման կենտրոնի (data center) նախագծման և կառուցման մրցույթի առնչությամբ:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում և ՀՀ տարածքից դուրս գրանցված կազմակերպությունները, որոնք կանցնեն նախաորակավորում և համապատասխանում են ստորև նշված պահանջներին՝
1. Իրականացրել են TIER 3 կամ TIER 4 տվյալների մշակման կենտրոնների (data center) նախագծման և ամբողջական կառուցման մեկից ավելի հաջողված նախագծեր և կարող են ներկայացնել հավաստող փաստաթղթեր
2. Վերջին 3 տարիների ընթացքում ունեցել են առնվազն 500 մլն դրամի շրջանառություն, ինչի մասին պետք է ներկայացնեն համապատասխան տեղեկանքներ
3. Պայմանագրային փուլում կներկայացնեն նախագծի արժեքի առնվազն 30%-ի չափով բանկային երաշխիք
4. Ունեն համապատասխան որակավորում ստացած փորձառու աշխատակազմ: Մրցույթի ընթացքում պահանջվելու են նախագծում ներգրավված աշխատակազմի քանակի վերաբերյալ տեղեկություններ, որակավորման հավաստագրեր և CV-ներ
5. Կներկայացնեն հաճախորդների կողմից տրված երաշխավորական նամակներ

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից մշակված նախագիծը և նախահաշիվը: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի ներկայացրած նախագիծը համաձայնեցվելու և հաստատվելու է Բանկի կողմից:
Տվյալների մշակման կենտրոնի (data center) ենթակառուցվածքի նախագծի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքը կտրամադրվի մրցույթի նախաորակավորված մասնակիցներին` վերջիններիս հետ գաղտնիության մասին պայմանագրի կնքումից հետո:


Մրցույթի առարկայի մանրամասն տեղեկատվություն


Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության մասին տեղեկատվությունն անհրաժեշտ է ուղարկել մինչև 23.12.2016թ. մինչև ժ: 17:00 tenders@www2.ameriabank.am հասցեով:


Հարցերի դեպքում մասնակիցները կարող են գրավոր դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ գնումների բաժին tenders@www2.ameriabank.am էլեկտրոնային հասցեով:
Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի:


«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.՝ (374-10) 56-11-11
Էլ. փոստ: tenders@www2.ameriabank.am 

Թարմացված է առ 16.12.2016 թ., 16:17
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: