HERE AND BEYOND
ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Մամուլի կենտրոն

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան խորհրդատվական կազմակերպություններինª ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար: Շահագրգիռ կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`

  • նման աշխատանքների կատարման առնվազն 3 (երեք) տարվա փորձառություն,
  • գնահատման ծառայություններ իրականացում ՀՀ և/կամ ԼՂՀ տարածքում,
  • աշխատակազմի առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է ունենա համապատասխան որակավորում,
  • Ցանկալի է ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ,
  • Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության առկայություն 50 մլն սահմանաչափով (պահանջվելու է կցել ապահովագրական պոլիսը):

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ համապատասխան հարցաշարը՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:
Շահագրգիռ կազմակերպությունները պետք է համապատասխան հարցաշարը լրացված և կցված ընկերության ծառայությունների գնացուցակով ներկայացնեն բանկ` մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար կազմակերպության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն հավաքագրելու և բակնկի կողմից սահմանված պայմաններին կազմակերպության համապատասխանությունը գնահատելու նպատակով: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի(ների) հետ կկնքվի միավորի գնի վրա հիմնված համագործակցության պայմանագիր բանկի կողմից սահմանված պայմաններով` մեկ տարի ժամկետով:
Ընտրված մասնակցից(ներից) պահանջվելու է, որպեսզի ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ում բացվի համապատասխան հաշիվ և գրավադրվի ավանդ 5.000.000 (հինգ միլիոն) դրամ գումարի չափով՝ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում, որը նաև կհանդիսանա սխալ իրականացված գնահատման վնասի փոխհատուցոմ:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2016 թ. դեկտեմբերի 26-ը:

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.ª (374-10) 56-11-11
Էլ. փոստ: tenders@ameriabank.am (էլեկտրոնային տարբերակներն ուղարկելու համար)
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմելª
Հայկ Մեսրոպյանին (գնումների գլխավոր
մասնագետ) 

Թարմացված է առ 13.12.2016 թ., 11:19
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: