|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի և Պրոպարկոյի երկրորդ գործարքը Հայաստանում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ֆրանսիական Պրոպարկո Զարգացման Ֆինանսական կառույցը Ամերիաբանկի հետ համատեղ ներկայացրեց ֆինանսավորման իր երկրորդ ծրագիրը:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Պրոպարկոյի և Ամերիաբանկի միջև պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Տրամադրված ֆինանսավորման գումարը նախատեսվում է ուղղել Հայաստանում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության և առողջապահության ոլորտներում գործարարության աջակցության, տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը:
Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Ամերիաբանկի կողմից պայմանագիրը ստորագրեց Բանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, իսկ Պրոպարկոյի կողմից` Պրոպարկոյի ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Գիյոմ Բարբրուսը:
Թարմացված է առ 29.11.2016 թ., 19:58
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|