HERE AND BEYOND
Կահույքի մատակարարման հայտերի ներկայացման հրավեր (AD-04)
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է կահույք արտադրող և ներմուծող ընկերություններին և գործակալներին բանկի Վ. Սարգսյան 2 շենքի մասնաճյուղում մոտ 400 աշխատատեղի կահավորման մրցույթի:
Մրցույթը ներառում է հետևյալ ԼՈՏ-երը.

  1. Գրասենյակային ստանդարտ սեղաններ
  2. Գրասենյակային էրգոնոմիկ աթոռներ
  3. Փափուկ կահույք
  4. Պրեմիում դասի գրասենյակային կահույքի հավաքածու
  5. Խոհանոցային և ներկառուցվող պահարաններ (կարող է լինել նաև ՀՀ-ում արտադրված)

1-4 ԼՈՏ-երով ներկայացվող ապրանքատեսականին պետք է համապատասխանի ISO9001:2015, ENI/ISO/IEC 17065:2012, ENI/ISO/IEC 21015:2007 և ENI/ISO/IEC 21016:2007 ստանդարտներին: Մասնակիցներից կարող են պահանջվել նմուշներ և հավաստագրեր` նախքան ընտրություն կատարելը: Հետաքրքրություն հայտնած ընկերությանը կտրամադրվեն մանրամասն տեխնիկական առաջադրանք և գնահատման չափանիշներ` գաղտնիության համաձայնագրի ստորագրումից հետո: Հետաքրքրություն հայտնած ընկերությունը կարող է մասնակցել ցանկացած ԼՈՏ-ով:

Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Խնդրում ենք հետաքրքրվածության դեպքում ուղարկել նամակ` նշելով ընկերության անվանումը և կցել պետական ռեգիստրի վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձ գործակալների դեպքում` անձնագրի պատճենը: Նամակը և կից փաստաթղթերն ուղարկել tenders@ameriabank.am էլ. հասցեով մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը, ժամը`17:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գնումների ավագ մասնագետ Հայկ Մեսրոպյանին h.mesropyan@ameriabank.am էլ. հասցեով կամ 010-56-11-11 հեռախոսահամարով:

Թարմացված է առ 25.10.2016 թ., 15:23
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: