HERE AND BEYOND
Հայտարարություն պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
Մամուլի կենտրոն

2016 թվականի նոյեմբեր 01-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
 

Պարտատոմսերի էական պայմանները 

   Դասը Անվանական արժեկտրոնային
   Անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ
   Ընդհանուր ծավալը 1,000,000,000 ՀՀ դրամ
   Շրջանառության ժամկետը 24 ամիս
   Արժեկտրոնային տոկոսադրույքը 10,75%
   Արժեկտրոնների վճարման պարբերականությունը 3 ամիս 
   Տեղաբաշխողը «Ամերիաբանկ» ՓԲԸ


«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016թ. հունիսի 20-ի Թիվ N 1/425Ա որոշմամբ: Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և Թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0015 Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9):
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043120372900 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում: Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:

ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0015,
Գրիգոր Լուսավորիչ փողոց 9
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
Էլ. փոստ` CapitalMarkets@www2.ameriabank.am
Կայք-էջ` www2.ameriabank.am

Թարմացված է առ 27.10.2016 թ., 17:37
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: