Արձակուրդների ընթացքում Ամերիաբանկն առաջարկում է նշանակալի զեղչեր բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բանկին ի պահ հանձնել նյութական արժեքներ:
2013թ. հուլիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղում անհատական պահատուփ վարձակալող հաճախորդները կօգտվեն հետևյալ արտոնյալ պայմաններից. մեկ ամսով վարձակալելու դեպքում` 50 տոկոս զեղչ, վեց ամսով վարձակալելու դեպքում՝ 50 տոկոս զեղչ և մեկ տարվա անվճար սպասարկմամբ Visa Classic կամ MasterCard Standard դեբետային քարտ, տասներկու ամսով վարձակալելու դեպքում՝ 50 տոկոս զեղչ և մեկ տարվա անվճար սպասարկմամբ Visa/MasterCard Gold դեբետային քարտ:
Տեղեկացնենք նաև, որ անհրաժեշտության դեպքում Բանկն անվճար կտրամադրի անձնական հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկանք` դեսպանատուն ներկայացնելու համար:
Նշենք, որ Ամերիաբանկն առաջարկում է փոքր, միջին, մեծ և շատ մեծ չափերի անհատական պահատուփեր, որոնք տեղակայված են հատուկ սարքավորված սրահներում: Դրանք գտնվում են շուրջօրյա հսկողության ներքո, հագեցած են անվտանգության ժամանակակից համակարգով և հակահրդեհային ահազանգման միջոցներով:
Պահատուփեր տրամադրելիս կապահովվի հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև պահատուփի պարունակության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:
Թարմացված է առ 05.08.2013 թ., 18:46
|