|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ֆինանսական ճգնաժամը կարող է առողջարար ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ֆինանսական ճգնաժամը կարող է առողջարար ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, այդպիսի կարծիք այսօր հայտնեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ջրբաշյանի խոսքերով ֆինանսական շուկաներում ճգնաժամերի արդյունքում թույլ մասնակիցները մաղվում են: «Սա ճգնաժամերի հիմնական հետևանքն է, որի մասին, ցավոք սրտի, այսօր քչերն են խոսում», նշեց Տ. Ջրբաշյանը: Նրա կարծիքով, քանի որ երկիրը որոշ չափով ինտեգրվել է միջազգային ֆինանսական շուկաներին, ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա այնքան էլ զգալի չի լինի, սակայն կբավարարարի երկրում նշված փոփոխություններն իրականացնելու համար:
Ճգնաժամի մեկ այլ հետևանքը, Ջրբաշյանի խոսքերով, շուկայում գնագոյացման համակարգի փոփոխությունն է: «Վերջին 10 տարիների ընթացքում գները համաշխարհային շուկաներում միտված էին բարձրացմանը: Այժմ նկատվում է գների իջեցման միտում, որը, իմ կարծիքով, երկար կպահպանվի: Այս իրավիճակը կարող է բերել շուկայում մրցակցության զարգացմանը», - ասաց Ջրբաշյանը: Նա նշեց, որ առաջին մի քանի ամսվա ընթացքում ապրանքների և ծառայությունների տարբեր շուկաներում մենաշնորհների թվի նվազումը քիչ հավանական է: «Նման գործընթացներն ավելի երկար ժամանակ են պահանջում, սակայն միանշանակ է, որ ճգնաժամը նոր ազդակ է տալիս մրցակցության համար», - շեշտեց Ջրբաշյանը: Ելնելով դրանից՝ ներքին արտադրողները պետք է մշակեն լավագույն գնային քաղաքականություն, որն իրենց թույլ կտա գնային մրցակցության մեջ մտնել արտասահմանյան արտադրողների հետ:
ԱրմԻնֆո
Թարմացված է առ 08.04.2014 թ., 15:16
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|