|
|
HERE AND BEYOND
|
|
|
Մամուլի ասուլիս մանրածախ բանկային ծառայությունների թեմայով
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
2013թ. մայիսի 21-ին Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը հանդիպեց լրագրողների հետ` ներկայացնելու Բանկի մանրածախ ծառայությունների ոլորտի նոր առաջարկները:
Նա նշեց, որ Բանկը վերանայել է մանրածախ բանկային ծառայությունների սակագները, մասնավորապես` բարելավել է վճարային քարտերի տրամադրման պայմանները, առավել մատչելի է դարձրել ինտերնետ բանկինգի ծառայության սակագները: Արման Բարսեղյանը մանրամասնորեն ներկայացրեց Ամերիաբանկի նոր` Ամերիա ավանդը, ինչպես նաև տեղեկացրեց Բանկի` ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկի` «Պարզ և արագ փաթեթի» մասին:
Ասուլիսի ընթացքում հայտարարվեց նաև ֆիզիկական անձանց խրախուսող «Ուղղորդիր և վաստակիր» ծրագրի մասին, որն իրենից ներկայացնում է Բանկի և քաղաքացիների միջև յուրօրինակ համագործակցություն վարկային ոլորտում:
Այս բոլոր փոփոխությունները Արման Բարսեղյանը մեկնաբանեց այն փաստով, որ Ամերիաբանկն ունիվերսալ բանկ դառնալուց հետո կտրուկ ակտիվացրել է իր մանրածախ բանկային ծառայությունները և շարունակ նորանոր քայլեր է ձեռնարկում այդ ուղղության զարգացման համար:
Թարմացված է առ 23.05.2013 թ., 10:29
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|