|
|
HERE AND BEYOND
|
|
|
ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում 2012թ. ամենաակտիվ թողարկող բանկ է ճանաչվել Ամերիաբանկը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը ճանաչվել է 2012թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից: Սույն թվականի մայիսի 9-ին Ստամբուլում Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվեց Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին:
Այս պատվավոր մրցանակը, համալրելով միջազգային տարբեր կառույցների և հեղինակավոր բանկերի կողմից ստացված մրցանակների շարքը, մեկ անգամ ևս վկայում է առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ակտիվ և արդյունավետ գործունեության ծավալման մասին:
Առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման նպատակով Ամերիաբանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչի արդյունքում Բանկն ունի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:
Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման գործարքներով: Բանկն օրեցօր ընդլայնում է համագործակցությունը ինչպես ներկրողների, այնպես էլ արտահանողների հետ: 2012թվականին վճարային գործիքներով սպասարկված արտահանման և ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 75%-ով: Իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի կողմից ակրեդիտիվների ու բանկային երաշխիքների պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 90%-ով և 31.03.2013թ. դրությամբ կազմել շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում, ակրեդիտիվների ծավալն աճել է 115%-ով, իսկ բանկային երաշխիքներինը` 56%-ով:
Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալների ընդլայնմանը զուգահեռ իր հաճախորդներին առաջարկում է ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ, նոր ու ժամանակակից լուծումներ:
Թարմացված է առ 18.05.2013 թ., 13:35
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|