HERE AND BEYOND
"Ամերիաբանկը" 100%-ով տեղաբաշխել է "Իմեքս Գռուպ"-ի պարտատոմսերը $3.3 մլն-ի չափով
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը 100%-ով տեղաբաշխել է «Իմէքս Գրուպ»-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը՝ 3.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Այդ մասին այսօր հայտարարել է Ամերիաբանկի ներդրումաբանկային գործառնությունների տնօրեն Անդրեյ Շինկևիչը: Նա նշեց, որ ավելի քան 40 ներդրող պարտատոմս գնելու հայտ է ներկայացրել, ինչը շատ լավ ցուցանիշ է Հայաստանի պայմաններում: Հիշեցնենք, որ մի պարտատոմսի արժեքը կազմում է 10 հազար ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 2 տարի: Յուրաքանչյուր եռամսյակ իրականացվելու են արժեկտրոնի վճարումներ՝ տարեկան 11.50% եկամտաբերությամբ: Առաջին անգամ Հայաստանում պարտատոմսերը տեղաբաշխվել են մրցակցային մեխանիզմի կիրառմամբ: «Վստահ եմ, որ նման արդյունքը կարելի էր կանխատեսել՝ հաշվի առնելով անդերրայթերի կողմի իրականացված հսկայական աշխատանքը», - նշեց «Իմէքս Գրուպ» ՍՊԸ-ի նախագահի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

Ամերիաբանկի առևտրային գործառնությունների գծով տնօրեն Սերգեյ Շևչենկոն հաղորդեց, որ 5 օրից նախատեսվում է պարտատոմսերը ցուցակել Armex հայկական ֆոնդային բորսայում: Մինչ այդ պարտատոմսերի գնանշումը կիրականացվի Ամերիաբանկի կողմից: Շևչենկոյի խոսքերով, պարտատոմսերի եկամտաբերությունը կկազմի 11.5%, սպրեդը՝ շուրջ 0.5%: Նման ցածր սպրեդը պայմանավորված է արժեթղթերի շրջանառության ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու ցանկությամբ: Այս նույն նպատակով ներդրողները կկարողնանան 7 օրից 3 ամիս ժամկետով ռեպո համաձայնագրեր կնքել բանկի հետ: «Եկամտաբերությունը մոտ է լինելու շուկայականի, քանի որ մենք մտադիր չենք օգուտ քաղել դրանից,»  շեշտեց Շևչենկոն:
Խոսելով պարտատոմսերի գնորդների մասին՝ Շևչենկոն նշեց, որ Ամերիաբանկը ձեռք է բերել պարտատոմսերի 15%-ը, իսկ մնացած 85%-ը տեղաբաշխվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև մոտավորապես հավասարապես: «Մի քիչ ավելի մեծ տոկոս են կազմում իրավաբանական անձինք, սակայն ճշգրիտ թվերը դժվար է ասել, քանի որ մի շարք դեպքերում ընկերությունների ներկայացուցիչները արժեթղթերը ձեռքբերելիս գործում են որպես մասնավոր անձինք»,  նշեց նա:

«Իմէքս Գրուպ»-ը «Իդեալ» համակարգի շինարարական խանութ-սրահների և Thermotech ջեռուցման և օդափոխության մասնագիտացված խանութ-սրահների ցանցերի հիմնադիրն է: «Իմէքս Գրուպ»-ի հասույթը 2007թ. արդյունքներով կազմել է ավելի քան 8 մլրդ ՀՀ դրամ՝ 2004թ. համեմատությամբ ավելանալով 166%-ով, իսկ 2007թ. շահույթը կազմել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ՝ շուրջ 4 անգամ գերազանցելով 2004թ. ցուցանիշը:

Համաձայն Ամերիաբանկի հաշվետվությանը ս.թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում էր 18.8 մլրդ դրամ, իսկ ակտիվները՝ 41.2 մլրդ դրամ՝ տարվա սկզբի ցուցանիշի համեմատությամբ ավելանալով շուրջ 2 անգամ: Ընդհանուր պարտավորությունները կազմում էին 21.7 մլրդ դրամ:
Թարմացված է առ 08.04.2014 թ., 15:18
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: