|
Հարգելի′ հաճախորդ
Տեղեկացնում ենք, որ Ձեր սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու համար Ամերիաբանկի կողմից տրամադրվող քարտերի սպասարկման պայմաններում և սակագներում կատարվել են փոփոխություններ: Սակագների առանցքային փոփոխությունը քարտերի տարանջատումն է դեբետային և վարկային քարտերի, որոնք ունեն տարանջատված սակագներ.
-
Կրեդիտային (վարկային) քարտեր են համարվում արտոնյալ* ժամանակահատվածով վարկային գծի հնարավորությամբ բոլոր քարտերը:
-
Դեբետային քարտեր են համարվում առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային գծի (ներառյալ` օվերդրաֆտի հնարավորությամբ) բոլոր քարտերը:
Փոփոխությունների արդյունքում քարտերը տարբերակվել են ըստ իրենց նշանակության: Այսպես, Ձեր դեբետային քարտը, նախատեսված լինելով և´ կանխիկ, և´ անկանխիկ գործարքների համար, այժմ ունի կանխիկացման ցածր սակագին թե´ Ամերիաբանկի բանկոմատներում, և թե´ այլ բանկոմատներում (նաև արտերկրում):
Կրեդիտային քարտերով, որոնք նախատեսված են Ձեր անկանխիկ վճարումների համար, կարող է տրամադրվել վարկային գիծ՝ արտոնյալ ժամանակահատվածով: Դուք հնարավորություն կունենաք գնելու Ձեր նախընտրած ապրանքն այսօր՝ դրա դիմաց վճարելով մինչև 51 օր արտոնյալ ժամանակահատվածում:
Բացի այդ, բոլոր քարտատեսակներով սահմանված է SMS հաղորդագրությունների անվճար ուղարկում (հաղորդագրությունն ուղարկվում է 10,000 դրամից կամ համարժեք արտարժույթից ավելի գումարով գործարքների դեպքում):
Նշված փոփոխությունները նոր թողարկվող քարտերի համար կգործեն սույն թվականի ապրիլի 22-ից, իսկ գործող քարտերի համար՝ հունիսի 1-ից:
Կից մանրամասնորեն ներկայացված են սակագներում կատարված բոլոր փոփոխությունները դեբետային և կրեդիտային քարտերի համար։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 56 11 11 հեռախոսահամարով կամ այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ, աշխատանքային օրերին` ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 /միայն Շենգավիթ, Սայաթ-Նովա և Կոմիտաս մասնաճյուղեր/։
Մենք կարևորում ենք մեր համագործակցությունը և շնորհակալ ենք մեր քարտային ծառայություններից օգտվելու համար։
Հարգանքով`
Ամերիաբանկ
*Արտոնյալ ժամանակահատվածով վարկային գծի դեպքում, եթե վարկառուն մեկ ամսվա ընթացքում գծի սահմաններում օգտագործված գումարները ամբողջությամբ մարում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 21-ը (վճարման արտոնյալ ժամանակահատված), ապա օգտագործված գումարների վրա տոկոս չի հաշվարկվում:
Թարմացված է առ 22.04.2013 թ., 11:04
|