HERE AND BEYOND
Հրավիրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրենների Խորհրդի 2013 թվականի ապրիլի 15-ի թիվ 09/13/07 որոշմամբ հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 30-ին, ժամը 11.00-ին, ք.Երևան, Գրիգոր Լուսավորչի 9 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարչական շենքում:

Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

  1.  «Ամերիաբանկ» ՓԲԸ 2012 թ. տարեկան ֆինանսական հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի և շահույթների ու վնասների հաշվետվության հաստատումը
  2.  «Ամերիաբանկ» ՓԲԸ 2012 թ. ստացված շահույթի բաշխման քննարկումը
  3.  «Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի ժողովի կանոնակարգի նոր խմբագրությամբ հաստատումը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է սույն թվականի ապրիլի 15-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

 

Թարմացված է առ 16.04.2013 թ., 11:04
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: