HERE AND BEYOND
"Ամերիաբանկի" ընդհանուր ակտիվները 9 ամիսների ընթացքում եռապատկվել են` հասնելով 41.2 մլն դրամի
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկի ընդհանուր ակտիվները 2008թ. 9 ամիսների ընթացքում եռապատկվել են` հասնելով 41.2 մլն դրամի, հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բանկը գրանցել է ակտիվների բավականին լուրջ, շուրջ եռակի աճ տարվա սկզբի ցուցանիշի համեմատությամբ », - ասաց Ջրբաշյանը:

Նա նշեց, որ բանկի պարտավորությունները հաճախորդների հանդեպ տարվա վերջի դրությամբ կկազմեն 21.7 մլրդ. ՀՀ դրամ, իսկ վարկային պորտֆելը երրորդ եռամսյակի արդյունքներով աճել է մինչև 23.4 մլրդ ՀՀ դրամ՝ ավելանալով 7.5 անգամ տարվա սկզբի համեմատությամբ և 28%-ով երկրորդ եռամսյակի համեմատությամբ:

«Բանկը մտադիր է բավականին լուրջ գործունեություն ծավալել ներդրումային ոլորտում և ակտիվ քաղաքականություն վարել բանկային ծառայությունների ոլորտում », - ասաց Ջրբաշյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Ամերիաբանկը Հայաստանի ամենաարագ զարգացող բանկն է՝ տրամադրվող ծառայությունների ընտրանիով զբաղեցնելով առաջին տեղը երկրի բանկային համակարգում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախինում՝ «Հայներարտբանկ») հիմնադրվել է 1992թ. ԽՍՀՄ-ի Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի հիման վրա, իսկ 1992թ. սեպտեմբերի 8-ին ստացել է ՀՀ ԿԲ լիցենզիա բանկային գործունեություն իրականացնելու համար:

2007թ. օգոստոսին բանկի բաժնետոմսերը ձեռք են բերվել Տրոյկա Դիալոգ առաջատար ռուսատանյան ներդրումային ընկերության հետ փոխկապակցված TDA Holdings Limited ընկերության կողմից: 2008թ. մայիսից բանկը վերանվանվել է Ամերիաբանկ:

ԱՌԿԱ լրատվական գործակալության նախնական տվյալներով 2008թ. երրորդ եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկը զբաղեցնում է 8-րդ տեղը Հայաստանի 22 բանկերի շարքում ակտիվների ծավալով, 12-րդ տեղը՝ պարտավորություններով, 4-ը՝ ընդհանուր կապիտալով, և առաջինը՝ կանոնադրական կապիտալի մեծությամբ ($1 – 305,82 ՀՀ դրամ):
Թարմացված է առ 08.04.2014 թ., 15:19
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: