|
Ցանկանում ենք հայտնել, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ` «Բանկ»/ Բաժնետերերի Արտահերթ Ընդհանուր Ժողովը 22.03.2013թ. որոշում է ընդունել մարել Բանկին սեփականության իրավունքով պատկանող, հետգնված 0.875 կոտորակային բաժնետոմսը և համապատասխանաբար 280,000 /երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամի չափով նվազեցնել Բանկի կանոնադրական կապիտալը` 25,447,640,000 ՀՀ դրամի փոխարեն սահմանելով 25,447,360,000 ՀՀ դրամ:
Չնայած, որ Բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումն աննշան է և ուղղված է Բանկի կողմից հետգնված կոտորակային բաժնետոմսի կարգավիճակը որոշելու մասով ՀՀ օրենսդրական պահանջի կատարմանը, այդուհանդերձ հայտնում ենք, որ Բանկի Պարտատերերը «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 4-րդ մասի հիմքով իրավունք ունեն սույն տեղեկությունները /ծանուցումը/ հասու լինելունց հետո` 30 oրվա ընթացքում, Բանկից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպեu նաև վնաuների հատուցում:
Միաժամանակ կարևոր ենք համարում նշել, որ Բանկն ի վերջո նպատակ չունի նվազեցնել կանոնադրական կապիտալը, ուստի նույն որոշմամբ Բանկի կողմից հայտարարվել, թողարկվել և տեղաբաշխվել է թվով 1 /մեկ/ հատ ոչ փաuտաթղթային ձևի անժամկետ, (լրացուցիչ) հասարակ անվանական բաժնետոմս` 320,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, որի գործընթացի վերջնականացման արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալը կկազմի 25,447,680,000 ՀՀ դրամ, որը 40,000 ՀՀ դրամով գերազանցում է Բանկի կանոնադրական կապիտալի դեռևս չփոփոխված չափը:
Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն`
Արտակ Հանեսյան
Թարմացված է առ 28.03.2013 թ., 16:33
|