HERE AND BEYOND
ՎԶԵԲ-ը $12 մլն է տրամադրել Ամերիաբանկին
Մամուլի կենտրոն

21.03.2013/banks.am/Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) $12 մլն-ի վարկ է տրամադրել Ամերիաբանկին, որից $9 մլն-ը ուղղվելու է ՓՄՁ-ների, իսկ $3 մլն-ը՝ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ֆինանսավորմանը:

Ինչպես այսօր Երեւանում համապատասխան վարկային պայմանագրի ստորագրման ժամանակ ասել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, այդ ֆինանսավորումը կօգնի բանկին մեծացնել ՓՄՁ վարկավորման ծավալները, Հայաստանի էներգաարտադրությունը եւ էներգախնայողությունը: Վարկերը կտրամադրվեն ԱՄՆ դոլարով եւ ՀՀ դրամով: «ՓՄՁ-ների մասնաբաժինը կազմում է մեր վարկային պորտֆելի 16%-ը կամ շուրջ $100 մլն: Այս տարի մենք նախատեսում ենք ավելացնել ՓՄՁ-ների վարկավորման ծավալները 70%-ով՝ հասցնելով վերջիններիս մասնաբաժինը վարկային պորտֆելի 19%-ին», - ասել է Արտակ Հանեսյանը:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը ասել է, որ այս վարկի շնորհիվ տեղական ձեռնարկությունները հնարավորություն կունենան օգտվելու երկարաժամկետ ֆինանսավորումից ազգային արժույթով՝ խուսափելով արժութային ռիսկից:

«Այս ֆինանսավորումը կխթանի նաեւ ներդրումները Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտում: Ի դեպ, էներգախնայողության (էներգախնայող կաթսաների, դռների պատուհանների տեղադրում եւ այլն) նպատակով ծրագրից կարող են վարկավորվել նաեւ ֆիզիկական անձինք, ինչը շատ կարեւոր է», - ասել է Վալերիու Ռազլոգը:

www.banks.am

Թարմացված է առ 22.03.2013 թ., 10:12
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: