|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկն առաջարկում է օգտվել UNISTREAM արագ դրամական փոխանցումների համակարգից
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հարգելի ′ հաճախորդ
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 25-ից Ամերիաբանկի մասնաճյուղերում Դուք կարող եք օգտվել UNISTREAM արագ դրամական փոխանցումների համակարգի ծառայությունից: UNISTREAM –ը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների համակարգ է, որը հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի րոպեի ընթացքում կատարել դրամական փոխանցումներ աշխարհի շուրջ 100 երկրում:
Unistream դրամական փոխանցումների համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնցից են.
-
Մատչելի սակագին
-
Պարզ ձևակերպում՝ փոխանցման համար անհրաժեշտ հայտը լրացվում է հենց գանձապահի կողմից
-
Փոխանցման կարճ ժամանակահատված
-
Գաղտնիության ապահովում
-
Միջնորդավճարի գանձում միայն ուղարկողից:
Թարմացված է առ 21.03.2013 թ., 17:04
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|