«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն Երևան և Գյումրի քաղաքներում մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակներում մասնագիտացված շինարարական կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման:
Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները`
-
ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիա (շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` հասարակական և արտադրական, այդ թվում` էներգետիկա) (պատճենը)
-
կանոնադրություն (պատճենը)
-
առնվազն 3-5 տարվա փորձ ոլորտում, այդ թվում բանկային/ֆինանսական կազմակերպությունների տարածքների վերակառուցում/ վերանորոգում (կատարած աշխատանքների ու դրանց ծավալների մասին կազմակերպության տնօրենի կողմից վավերացված տեղեկանք)
-
2011-2012 թթ. ընթացքում կատարած շինարարական աշխատանքների նվազագույն համախառն ծավալը պետք է կազմի 500,000,000 ՀՀ դրամ` որպես գլխավոր կապալառու (ներկայացնել հանձնման-ընդունման ակտերի պատճենները)
-
ընկերության ֆինանսական կարողությունների վերաբերյալ տեղեկատվություն /օր. 2011-2012թթ. աուդիտորական եզրակացություն, կազմակերպության տնօրենի կողմից վավերացված հաշվեկշիռ և այլ/:
Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն «Ամերիաբանկ» ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում ուղղակիորեն կհրավիրվեն բանկի կողմից իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:
Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:
Հայտերը կարող են ներկայացվել տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով` նշելով «ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ թիվ AD-04» և մասնակից ընկերության անվանումը:
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2013 թ. մարտի 20-ը:
Հայտերի պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով.
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.՝ (374-10) 56-11-11
էլ-հասցե: tenders@ameriabank.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Հայկ Մեսրոպյանին (գնումների մասնագետ):
Թարմացված է առ 13.03.2013 թ., 9:23
|