|
|
HERE AND BEYOND
|
|
|
"Ամերիաբանկը" ամրապնդվել է առաջատարի դիրքերում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը մինչև 18.2 մլրդ ՀՀ դրամ ($61 մլն) 1.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով բաժնետոնսերի երրորդ թողարկման շնորհիվ՝ զբաղեցնելով ՀՀ բանկային շուկայի առաջատարի դիրքը : Ինչպես հաղորդեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում թողարկման ընթացքում թողարկվել է 30 հազար հասարակ անվանական բաժնետոմս՝ 40 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով: Ամբողջ փաթեթը գնել է «Տրոյկա Դիալոգ» ռուսաստանյան խոշորագույն ընկերության հետ փոխկապակցված և Ամերիաբանկի բաժնետեր հանդիսացող TDA Holdings Limited ընկերությունը՝ ավելացնելով իր մասնակցությունը բանկի կապիտալում մինչև 99.8%: Ներկայումս բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 455 հազար հասարակ անվանական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 40 հազար անվանական արժեքով: Պարոն Հանեսյանի խոսքերով, հոկտեմբերին կայացած կապիտալացման արդյունքում բանկի կանոնադրության փոփոխություններն արդեն ներկայացվել են ՀՀ ԿԲ գրանցման:
Ա. Հանեսյանը նշեց, որ նպատակաուղղված կապիտալացումը բանկին հնարավորություն տվեց դառնալ առաջատար, իսկ հետագայում զբաղեցնել առաջատարի դիրքերը նաև ներդրումաբանկային և ունիվերսալ բանկային ծառայությունների ոլորտում: «Այսպիսով, բանկը գերակատարել է 2008թ. ռազմավարական զարգացման ծրագիրը՝ հաստատվելով ՀՀ բանկային համակարգի առաջատարի դիրքերում: Հետագայում բանկը կմեծացնի իր կապիտալը շահույթի հաշվին, քանի որ 2009թ. նախատեսված է ավելի քան $3 մլն զուտ շահույթ», ընդգծեց նա:
Հիշեցնենք, ս.թ. փետրվարին բանկի կողմից իրականացված առաջին թողարկումը կազմել է 4.4 մլրդ ՀՀ դրամ, որի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալն աճել է մինչև 6.4 մլրդ ՀՀ դրամ, իսկ հիմնական բաժնետիրոջ մասնաբաժինը՝ մինչև 99.06%: Երկրորդ փակ թողարկումը 10.6 մլրդ ՀՀ դրամ ($35.3 մլն) ծավալով իրականացվել է օգոստոսին, որի արդյունքում կանոնադրական կապիտալն աճել է մինչև 17 մլրդ ՀՀ դրամ ($56.7 մլն), իսկ հիմնական բաժնետիրոջ մասնաբաժինը՝ մինչև 99.6%: Ընդհանուր կապիտալի ցուցանիշով, որն 2008թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էր 18.8 մլրդ ՀՀ դրամ ($62.3 մլն), Ամերիաբանկն արագ տեղափոխվեց առաջատար տասը բանկերի հնգյակը՝ զբաղեցնելով չորրորդ դիրքը:
Նշենք, որ 2007թ. սեպտեմբերին Հայներարտբանկի բաժնետոմսերի 96.15%-ը ձեռք է բերել TDA Holdings Limited ընկերությունը, որը փոխկապակցված է «Տրոյկա Դիալոգ» ռուսաստանյան ներդրումային ընկերության հետ: 2008թ. հունիսին Հայներարտբանկը վերանվանվել է Ամերիաբանկի: Բրենդի համար հիմք հանդիսացավ բանկի գործունեության նոր հայեցակարգը՝ շեշտը դնելով ներդրումային գործառնությունների վրա: 2008թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի բաժնետերերի ընդհանուր թիվը 8 էր, ներառյալ 3 իրավաբանական անձ (ընդհանուր մասնաբաժին՝ 99.87%) и 5 ֆիզիկական անձ (ընդհանուր մասնաբաժին՝ 0.13%): Ս. թ. հունիսից բանկը տրամադրում է նաև ֆինանսական լիզինգի ծառայություններ, իսկ օգոստոսից՝ ֆակտորինգի ծառայություններ:
Թարմացված է առ 08.04.2014 թ., 15:15
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|