HERE AND BEYOND
Հայտնի դարձավ «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի առցանց մրցույթի հաղթողը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկն ամփոփեց «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի ֆեյսբուքյան էջում հայտարարված առցանց մրցույթի արդյուքները: Հինգ առավելագույն “Like”-եր հավաքած բլոգերների կողմից կատարված գրառումները մրցույթի եզրափակիչ փուլում ուսումնասիրվեցին Ամերիաբանկի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, մասնավորապես ուսումնասիրվեց գրառումների համապատասխանությունը մրցույթի կանոններով սահմանված չափանիշներն:

Մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչվեց Շուրա Մարտիրոսյանի կողմից կատարված գրառումը:

Մրցույթի մասնակիցները մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը իրենց բլոգում կամ ինտերնետային կայքում կատարել էին հետաքրքիր ու բազմաբնույթ գրառումներ «փողի արժեք» հասկացության վերաբերյալ և տարածել «Ճանաչիր փողի արժեքը» Facebook-ի էջում, ընդ որում ընդունելի էր ցանկացած ձևաչափ` նկար, հոդված, հետազոտություն, վերլուծություն, երկտող և այլն:

Հաղթողը Ամերիաբանկի կողմից արժանացավ դրամական պարգևի` 200.000 ՀՀ դրամ-ի չափով, որը տրամադրվեց Ամերիաբանկի VISA Gift միջազգային քարտով:

Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում մրցույթի մասնակիցներին և Facebook սոցիալական կայքի այն բոլոր օգտատերերին, ովքեր հատաքրքրություն են ցուցաբերել «Ճանաչիր փողի արժեքը» մրցույթի նկատմամբ:

Թարմացված է առ 19.03.2013 թ., 16:30
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: