HERE AND BEYOND
IFC նոր մրցանակը Ամերիաբանկին
Մամուլի կենտրոն
Համաշխարհային Բանկի խմբի անդամ IFC-ի /Միջազգային ֆինանսական կորպորացիա/ կողմից Ամերիաբանկը ճանաչվել է որպես Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի ներքո էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում (Best GTFP Issuing Bank for Energy Efficiency):

Մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի Կորոպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` Դուբայ քաղաքում IFC-ի կողմից կազմակերպված բանկային գործընկերների 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ, որին մասնակցել է աշխարհի շուրջ 52 երկրի 150 կազմակերպություն:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. «Ընդլայնելով գործունեությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում`Ամերիաբանկը նախապատվություն է տալիս այն նախագծերի ֆինանսավորմանը, որոնք բիզնեսի ծավալմանը զուգընթաց նպաստում են էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Միաժամանակ մենք պատշաճ ուշադրության ենք արժանացնում Բանկի գործունեության հետ կապված էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարմանը` դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է էներգիայի արդյունավետ օգտագորման, ինչպես նաև բնապահպանական ու սոցիալական իրավական ակտերով`կիրառելով տեղական և միջազգային լավագույն փորձը»:

Նշենք, որ 2011թ. առևտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպես ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մեջ` Ամերիաբանկը IFC-ի կողմից արժանացել է "GTFP Award 2010" մրցանակին, որն առաջին անգամ է շնորհվել Անդրկովկասի տարածաշրջանում գործող բանկի:
Թարմացված է առ 11.01.2013 թ., 12:19
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: