HERE AND BEYOND
Կոմերցբանկի գնահատականը` Ամերիաբանկը լավագույն գործընկեր է առևտրի ֆինանսավորման ոլորտում
 
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը երկրորդ անգամ արժանանում է առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար մրցանակի` հեղինակավոր Կոմերցբանկի կողմից:

Փաստենք, որ Ամերիաբանկը առաջին հայկական բանկն էր, որին Կոմերցբանկը դեռևս 2010թ. արդյունքներով շնորհեց այդ մրցանակը` փոխշահավետ համագործակցության ու բարձրորակ աշխատանքի համար:

Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման գործարքներով` օրեցօր ընդլայնելով համագործակցությունը թե' ներկրողների և թե' արտահանողների հետ:

Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 37 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2011թ. ամբողջ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 26 մլրդ ՀՀ դրամ:

Միջազգային ասպարեզում ձեռք բերած վստահության ու բարձր վարկանիշի շնորհիվ Ամերիաբանկը շարունակում է ակտիվ համագործակցությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD), Ասիական Զարգացման բանկի (ADB), Նիդերլանդների զարգացման բանկի (FMO), Atlantic Forfaitierungs AG-ի, ինչպես նաև օտարերկրյա նշանավոր բանկերի հետ, ներառյալ Commerzbank, Citibank, BNP Paribas, UNICREDIT և այլն, որի արդյունքում Բանկն ունի շուրջ 90 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:

Թարմացված է առ 13.12.2012 թ., 17:39
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: