HERE AND BEYOND
Մենք համախմբվեցինք, որպեսզի գունավորենք մեր մանուկների երազանքը, ովքեր պայքարում են կյանքի համար`սպասելով հրաշքի
Մամուլի կենտրոն

«Ամերիա» ընկերությունների խումբը, համաձայն ավանդույթի, դեկտեմբերի 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպեց բարեգործական 3-րդ աճուրդը, որի հասույթն ուղղվելու է պատանեկան իդիոպաթիկ արթրիթ, հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններ ունեցող 15 երեխայի բուժմանը, ովքեր գրանցված են «Օգնեմ», «Նվիրիր կյանք» և «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում:

Այս տարի «Ամերիա» ընկերությունների խումբը «Անտիկյան» պատկերասրահի աջակցությամբ միավորեց գործարար աշխարհի և ժամանակակից արվեստի ներկայացուցիչների ուժերը` միասնաբար օգնելու երեխաներին, այն երեխաներին, ովքեր ամեն օր կյանքի համար դժվարին պայքար են մղում` սպասելով հրաշքի:

Աճուրդին ներկայացվեց ժամանակակից հայ անվանի արվեստագետների թվով 24 գործ: Արվեստագետների շարքում են Գափոն, Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը, Արշակ Սարգսյանը, Ստեփան Վերանյանը, Սամվել Սաղաթելյանը, Արա Ալեքյանը, Սպարտակ Գևորգյանը, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը, Արմեն Գևորգյանցը, Սահակ Պողոսյանը, Արարատ Սարգսյանը, Սամվել Չիբուխչյանը, Անատոլի Պապանյանը, Սարգիս Համալբաշյանը, Լևոն Ազատյանը, Նորա Բադալյանը, Սերյոժա Վարդանյանը, Վահագն Համալբաշյանը, Ռաֆայել Մեգալլը, Սարգիս Վարդանյանը, Տիգրան Մատուլյանը:

Աճուրդի արդյունքում հավաքվեց 35.120.875 ՀՀ դրամ, որը կրկնապատկվեց «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, իսկ առանձին հանգանակումներից հավաքագրվեց ևս 6.321.275 ՀՀ դրամ, և արդյունքում օգնության ամբողջ գումարը կազմեց 76.563.025 դրամ: Նշենք, որ հանգանակումները դեռ շարունակվում են:

«Ամերիա» ընկերությունների խումբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց և կառույցներին, որոնք միացան Ամերիայի նախաձեռնությանը` վառ երանգներով գունավորելու մեր մանուկների երազանքը, որոնց յուրաքանչյուր օրը լի է սպասումով` հրաշքի սպասումով: Միասնական ջանքերով հնարավոր դարձավ հավաքել այնքան գումար, որը կազմեց նախորդ երկու տարիների բարեգործական միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարի գրեթե կրկնապատիկը: «Ամերիա» ընկերությունների խումբը հանրությանը կներկայացնի մանրամասն հաշվետվություն գումարների օգտագործման ուղղությունների վերաբերյալ` կոնկետ նշելով, թե որքան գումար է փոխանցվելու յուրաքանչյուր երեխայի բուժման համար:

Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն միանալու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին` օգնության ձեռք մեկնելով հիվանդ երեխաներին, որոնց ամեն օրը պայքար է, կյանքի պայքար:

Թարմացված է առ 12.12.2012 թ., 18:09
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: