«Ճանաչիր փողի արժեքը» ավանդային ակցիայի շրջանակներում անցկացվող մրցույթի մասնակցության պայմաններ
Ամերիաբանկը հայտարարում է օնլայն մրցույթ «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային ակցիայի Ֆեյսբուքյան էջում` www.facebook.com/ValueTheMoney (այսուհետ` Էջ):
Ո՞վ կարող է մասնակցել
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր տնօրինում են որևէ Բլոգ և/կամ վեբ կայք:
Ինչպե՞ս մասնակցել
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Ձեր բլոգում կամ վեբ-կայքում ավելացնել որևէ հետաքրքիր գրառում «փողի արժեք» հասկացության վերաբերյալ (այսուհետ` Գրառում), որը կարող է լինել ցանկացած ֆորմատի՝ նկար, հոդված, մեջբերում, հետազոտություն, համեմատություն, վերլուծություն, երկտող կամ այլ:
Այնուհետև Գրառումն անհրաժեշտ է տեղադրել (share անել) «Ճանաչիր փողի արժեքը» Facebook-ի Էջում մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:
Էջում գրառումը տեղադրելուց հետո անհրաժեշտ է ուղարկել “Ճանաչիր փողի արժեքը” էջին անձնական հաղորդագրություն (personal message), որը կպարունակի մասնակցի անունը, ազգանունը և հեռախոսահամար(ներ)ը: Հաղորդագրությունը ստանալուց հետո Էջի ադմինիստրատորները կհաստատեն Ձեր մասնակցությունը:
Ուշադրություն՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում հաղորդագրությունը մասնակցի կողմից չուղարկվելու դեպքում, վերջինիս մասնակցությունը մրցույթին կհամարվի անվավեր:
Ինչպե՞ս է ընտրվում հաղթողը
«Ճանաչիր փողի արժեքը»/ValueTheMoney էջում Facebook օգտատերերի կողմից ամենաշատ like հավաքած 5 Գրառումները կանցնեն եզրափակիչ փուլ: Հաշվի կառնվեն մինչև 2013թ. հունվարի 9-ը արված բոլոր like-երը:
Բանկի ներկայացուցիչների կողմից եզրափակիչ փուլ անցած 5 Գրառումներից հաղթող կընտրվի մեկը` հիմք ընդունելով հետևյալ չափանիշները՝
-
Անմիջական առնչություն «փողի արժեքը» թեմայի հետ,
-
Որևէ արժեքավոր և օգտակար դիտարկման, ուսումնասիրության կամ հետաքրքիր փաստի առկայություն,
-
Գրառման ընթերցողների շրջանում փողի արժեքի ճանաչման և արժևորման գիտակցման բարձրացմանը՝ տարբեր ոլորտներում
Արդյունքները կամփոփվեն 2013թ. հունվարի 15-ին:
ՄՐՑԱՆԱԿԸ`
200,000 ՀՀ դրամ, որը կտրամադրվի հաղթողին Ամերիաբանկի միջազգային VISA Gift քարտով:
Ուշադրություն՝
-
Կեղծ հավաքագրված կամ գնված like-եր ներգրավող մասնակիցները չեն անցնի եզրափակիչ փուլ՝ անկախ like-երի քանակից:
-
Հեղինակային իրավունքի խախտմամբ ներկայացված նյութերը չեն անցնի եզրափակիչ փուլ:
-
Գրառումը կհեռացվի այլ ընթերցողների և Ամերիաբանկի նկատմամբ վիրավորական և ագրեսիվ տարր պարունակելու դեպքում:
Թարմացված է առ 14.12.2012 թ., 15:26
|