HERE AND BEYOND
Համախմբվե'նք, գունավորենք մեր մանուկների երազանքը,
ովքեր պայքարում են կյանքի համար`սպասելով հրաշքի
Մամուլի կենտրոն

«Ամերիա» ընկերությունների խումբը ձևավորել է ավանդույթ` Ամանորի շեմին կազմակերպելու բարեգործական աճուրդ` ուղղված հիվանդ երեխաների բուժմանը: Երրորդ տարին անընդմեջ Ամերիան համախմբում է հանրությանը` օգնության ձեռք մեկնելու այն մանուկներին, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում:

Այս տարի «Ամերիա» ընկերությունների խումբը «Անտիկյան» պատկերասրահի աջակցությամբ միավորում է գործարար աշխարհի և ժամանակակից արվեստի ներկայացուցիչների ուժերը` միասնաբար օգնելու 15 երեխայի, ովքեր գրանցված են «Օգնեմ», «Նվիրիր կյանք» և «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում: Բարեգործական աճուրդի ողջ հասույթը փոխանցվելու է պատանեկան իդիոպաթիկ արթրիթ, հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և ունեն անհապաղ ֆինանսական աջակցության կարիք:

Աճուրդը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 11-ին:

Աճուրդին կներկայացվեն ժամանակակից հայ անվանի արվեստագետների գործերը: Նրանց շարքում են Գափոն, Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը, Արշակ Սարգսյանը, Ստեփան Վերանյանը, Սամվել Սաղաթելյանը, Արա Ալեքյանը, Սպարտակ Գևորգյան, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը, Արմեն Գևորգյանցը, Սահակ Պողոսյանը, Արարատ Սարգսյանը, Սամվել Չիբուխչյանը, Անատոլի Պապանյանը, Սարգիս Համալբաշյանը, Լևոն Ազատյանը, Նորա Բադալյանը, Սերյոժա Վարդանյանը, Վահագն Համալբաշյանը, Ռաֆայել Մեգալլը:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը:

Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին:

Կոչ ենք անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիա» խմբի նախաձեռնությանը և հանդես գալ առանձին հանգանակությամբ: Միավորե'նք մեր ուժերը և գունավորենք այն երեխաների երազանքը, որոնց յուրաքանչյուր օրը լի է սպասումով, ովքեր ամեն օր կյանքի համար պայքար են մղում` սպասելով հրաշքի:

Թարմացված է առ 07.12.2012 թ., 15:20
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: