HERE AND BEYOND
Ամերիաբանկը դարձել է ակրեդիտիվ հաստատող բանկ առաջատար ղազախական բանկի համար
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը ներկայանում է հայկական բանկի համար եզակի գործարքով, բանկը հանդես է գալիս ոչ միայն որպես ակրեդիտիվ թողարկող բանկ, այլ նաև որպես ակրեդիտիվ հաստատող բանկ:

Ամերիաբանկը հաստատել է ակրեդիտիվ խոշորագույն բանկային խմբի անդամ հանդիսացող ղազախական հեղինակավոր բանկի համար: Հայկական արտահանող կազմակերպության օգտին թողարկված ակրեդիտվի հաստատումը Ամերիաբանկի կողմից կխթանի հայրենական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի արտահանման շուկաների ընդլայնմանը:

Շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, Ամերիաբանկը հնարավորություն է ստանում ակտիվորեն համագործակցել օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` իր հաճախորդների առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ:

Ընթացիկ տարվա 10 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի ակրեդիտիվների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 19 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 124 %-ով:
 

Թարմացված է առ 30.11.2012 թ., 11:07
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: