|
|
HERE AND BEYOND
|
|
|
DEG-ը Ամերիաբանկին տրամադրեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ՓՄՁ վարկավորման նպատակով
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
«Ամերիաբանկ» ՓԲԸ և DEG-ը (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր`ութ տարի մարման ժամկետով: Վարկը կուղղվի փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Սա DEG-ի հետ երկարատև համագործակցության ընթացքում ևս մեկ նշանակալի ձեռքբերում է, և մենք ուրախ ենք, որ այդ համագործակցությունն աստիճանաբար ռազմավարական ուղղվածություն է ստանում: Այս վարկային պայմանագիրը մեզ թույլ կտա շարունակել ՓՄՁ հատվածի ֆինանսավորումը, որը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է: Պայմանագրի շրջանակներում փոքր և միջին ձեռնարկությունները երկարատև ֆինանսավորում ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի նրանց գործունեության ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը»:
«Տնտեսական աճն էապես կախված է փոքր և միջին ձեռնարկություններից: Այդ իսկ պատճառով DEG-ը շահագրգռված է նշված ձեռնարկությունների զարգացման մեջ: Սույն նախաձեռնությամբ մենք հնարավորություն ենք տալիս մեր փորձառու և հուսալի գործընկերոջը՝ Ամերիաբանկին, ընդլայնելու ֆինանսավորման իր ծավալները: Միևնույն ժամանակ մենք աջակցում ենք Հայաստանի ֆինանսական հատվածին՝ առավել հասանելի դարձնելով երկարաժամկետ ներդրումային միջոցները հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար»,-նշեց DEG-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն դոկտոր Անդրեաս Ցայսլերը:
***
DEG-ի մասին
DEG-ը հանդիսանում է KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամ: Ֆինանսավորում է զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները: Որպես Եվրոպայի զարգացման ֆինանսավորման խոշորագույն կազմակերպություններից մեկը` DEG-ը խրախուսում է մասնավոր բիզնեսի կառույցների ներդրումները կայուն տնտեսական աճի և կենսամակարդակի բարձրացման մեջ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.deginvest.de:
Թարմացված է առ 15.11.2012 թ., 14:57
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|