HERE AND BEYOND

Ամերիաբանկը կոչ է անում` վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք

Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հանդես է գալիս ՀՀ բանկային համակարգում նոր նախաձեռնությամբ` «Վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք» կարգախոսի ներքո: Բանկը սկսել է քարտային արշավ` ուղղված երեխաների բուժմանը:

Քարտային այս արշավին կարող են մասնակցել Ամերիաբանկի բոլոր քարտապանները` անկանխիկ վճարումներ կատարելով աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած առևտրի կետում, ինչպես նաև այլ բանկերի քարտապանները` վճարելով այն առևտրի կետերում, ուր տեղադրված են Ամերիաբանկի POS-տերմինալները:

Նշենք, որ անկանխիկ գործարքներ են համարվում նաև առցանց գործարքները, բացառությամբ կոմունալ վճարների և քարտից քարտ կատարված փոխանցումների:

Անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամի դիմաց Ամերիաբանկը 1 ՀՀ դրամ փոխանցում է երեխաների բուժման համար, ընդ որում, գումարը փոխանցվում է բացառապես Ամերիաբանկի հասույթից, թե´ քարտապաններից և թե´ առևտրային կետերից որևէ վճար չի գանձվում:
«Վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք» կարգախոսի ներքո իրականացվող քարտային արշավը կգործի մինչև 2013թ. հունվարի 31-ը, որի ընթացքում կուտակված գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամում գրանցված երեխաներին, ովքեր կյանքի դժվարին պայքար են մղում: Արշավի ավարտից հետո Ամերիաբանկը հանրությանը կներկայացնի հաշվետվություն կուտակված գումարի օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

Ամերիաբանկն ամենաակտիվ քարտապաններին իր երախտագիտությունն արտահայտելու նպատակով նախատեսել է նվեր` iPhone5 հեռախոս: Նվերները կհանձնվեն արշավի ավարտից հետո:

Բանկում գործում է նաև բարեգործական հաշվեհամար` 1570036910764400, որին կարող են գումարներ փոխանցել բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ մեր մանուկների համար չափազանց կարևոր այս նախաձեռնության մեջ:

Ամերիաբանկը կոչ է անում միանալ «Վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք» արշավին և դրանով իսկ ցուցաբերել աջակցություն կյանքի համար ամենօրյա պայքար մղող մանուկներին:

Թարմացված է առ 14.11.2012 թ., 16:52
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: