HERE AND BEYOND
2012-ի 9 ամիսների «Ամերիաբանկի» մաքուր շահույթը կազմել է 4,7 մլրդ դրամ
Մամուլի կենտրոն

PanARMENIAN.Net - 2012-ի առաջին 9 ամիսների ընթացքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 2011-ի նույն շրջանի համեմատ ապահովել է շահույթի աճ 60 տոկոսով` մինչև 5,9 մլրդ դրամ: Այդ մասին հոկտեմբերի 23-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը: Միաժամանակ, նրա խոսքով, այդ ցուցանիշի աճն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կազմել է շուրջ 86 տոկոս:

Այդ առումով նա հավելել է, որ 2012-ի 9 ամիսների արդյունքներով բանկի մաքուր շահույթը կազմել է 4,7 մլրդ դրամ` 2011-ի նույն շրջանի համեմատ ապահովելով 59-60 տոկոս աճ: «Երրորդ եռամսյակի արդյունքներով մաքուր շահույթը կազմել է 87 տոկոս»,- հավելել է բանկի ֆինանսական տնօրենը: Թառումյանը նաև հիշեցրել է, որ եթե 2011-ին բանկն այդ ցուցանիշով զբաղեցրել է չորրորդ տեղը Հայաստանի բանկային համակարգում, ապա հիմա արդեն երկրորդ տեղում է, բացի դրանից, աճ է արձանագրվել ինչպես ակտիվների, պարտավորությունների գծով, այնպես էլ վարկային ներդրումների:

Թառումյանը կարևորել է նաև հաշվետու շրջանում բանկի հաճախորդների թվի աճը. իրավաբանական անձնանց` 10 տոկոսով, ֆիզիկական անձանց` 20 տոկոսով, «ինչը բանկի նկատմամբ հաճախորդների վստահության արդյունք է»:
Իր հերթին «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հավելել է, որ հիմնական ցուցանիշներով բանկին հաջողվել է միջինում ապահովել 30-40 տոկոս աճ բանկի ռազմավարության և բիզնես-ծրագրի իրագործման հաշվին, այդ թվում` որպես գերակա ուղղություններ ընտրված փոքր և միջին ձեռնարկատիրության և ռիթեյլի հաշվին:

Թարմացված է առ 23.10.2012 թ., 17:48
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: