HERE AND BEYOND
Ամերիաբանկի Տնօրենների խորհուրդը համալրվել է նոր անդամով
Մամուլի կենտրոն
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի 17.08.2016թ. թիվ 1/587Ա որոշման` Ալեքսեյ Գերմանովիչը գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում:
Ալեքսեյ Գերմանովիչը պրոֆեսիոնալ անկախ տնօրեն է, Ռուսաստանի լավագույն մասնագետներից է կորպորատիվ հաղորդակցման և ներդրողների հետ փոխհարաբերությունների ոլորտում: Նա ունի ռուսական խոշոր ընկերությունների տնօրենների խորհրդում և գործադիր մարմիններում աշխատելու 15 տարվա հարուստ փորձ ֆինանսների, տրանսպորտի և ավիացիայի, ավտոմոբիլային տրանսպորտի, հանքագործության և մետաղաձուլության, մեդիայի և հաղորդակցման ոլորտներում:
Ալեքսեյ Գերմանովիչը Անկախ տնօրենների ասոցիացիայի, PwC ընկերության և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության կողմից 2013, 2014 և 2015թթ. ընդգրկվել է Ռուսաստանի 50 լավագույն անկախ տնօրենների ցուցակում:
Ներկայում նա նաև «Աէրոֆլոտ-ռուսական ավիաուղիներ», «Բանկ Սանկտ-Պետերբուրգ» և «Է.ՕՆ Ռոսիա» (այժմ՝ Ունիպրո) ընկերությունների խորհրդի անդամ է:
Ալեքսեյ Գերմանովիչն ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (առաջին մասնագիտությունը՝ տնտեսագետ, երկրորդը՝ լրագրող), ունի ղեկավարի՝ գործարար կառավարման մագիստրոսի կոչում, որը ստացել է Քրենֆիլդի համալսարանում (Մեծ Բրիտանիա):
 
Թարմացված է առ 25.08.2016 թ., 11:01
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: