HERE AND BEYOND
Բանկոմատների միջոցով քարտի ծածկագիրը փոխելու նոր հնարավորություն
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ քարտերով գործարքներն առավել հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով Ամերիաբանկն առաջարկում է նոր` բանկոմատների միջոցով քարտի PIN ծածկագիրը փոփոխելու հնարավորությունը: Այժմ Ամերիաբանկի բանկոմատների գլխավոր մենյուից ընտրելով «PIN-ի փոփոխում» ֆունկցիան բանկի քարտապանները կարող են փոփոխել իրենց քարտի PIN ծածկագիրը:
Նշենք նաև, որ «Սպասարկման ցանց» էջում համապատասխան նշումով ( ) ներկայացված են այն բանկոմատները, որոնց համար արդեն իսկ ակտիվացրած է տվյալ ծառայությունը: Առաջիկայում ծառայությունը կակտիվացվի բակոմատների ամբողջ ցանցի համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նոր PIN ծածկագիր պետք է լինի քառանիշ` առանց սահմանափակումների:
Խնդրում ենք PIN ծածկագիրը ընտրելիս հետևել անվտանգության կանոններին և խուսափել.

  • չափից ավելի դյուրին ծածկագրեր (օրինակ՝ 1111) սահմանելուց,
  • Ձեր ծննդյան ամսաթիվը որպես PIN ծածկագիր օգտագործելուց,
  • նոր կոդը թղթի վրա գրված վիճակում քարտի հետ միասին պահելուց,
  •  մի քանի քարտ ունենալու պարագայում բոլոր քարտերի համար նույն PIN ծածկագիր սահմանելուց: 
Թարմացված է առ 19.08.2016 թ., 11:02
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: