HERE AND BEYOND
Էֆեկտիվ վարկեր խելացի բիզնեսի համար
Մամուլի կենտրոն
Հարգելի' հաճախորդներ,

Բիզնեսի արդյունավետ կազմակերպման նպատակով Ամերիաբանկը ԳՀՀ-ի "Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում առաջարկում է Էֆեկտիվ վարկեր` ծախսերի կրճատման և էներգախնայողության էֆեկտով: Վարկը նախատեսված է էներգաարդյունավետ սարքավորումների և մեքենաների ձեռք բերման, էներգաարդյունավետ ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման, վերականգնող էներգիայի աղբյուրներ օգտագործող նախագծերի ֆինանսավորման համար:
Վարկը տրամադրվում է 1մլն-ից մինչև 500 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 5տարի ժամկետով, տարեկան 13,5 % տոկոսադրույքով:

Հավելյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ էֆեկտիվ վարկերի էջում կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ աշխատանքային օրերին ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին ժամը 10:00-15:30 (միայն «Շենգավիթ», «Սայաթ-Նովա» և «Կոմիտաս» մասնաճյուղեր), իսկ «Արշակունյաց» և «Երիտասարդական» մասնաճյուղեր կարող եք այցելել ամեն օր` ժամը 10:30-21:30:
 
Թարմացված է առ 05.08.2016 թ., 18:42
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: