HERE AND BEYOND
Fitch-ն   Ամերիաբանկի   15    մլն ԱՄՆ դոլարի չապահովված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշ
Մամուլի կենտրոն
Fitch միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի 15 մլն ԱՄՆ դոլարի չապահովված պարտատոմսերին շնորհել է երկարաժամկետ «B+» և ակտիվների վերադարձելիության «RR4» վարկանիշներ:
Պարտատոմսերի մարման ժամկետը 2018թ. հուլիս ամիսն է. արժեկտրոնային տոկոսադրույքը սահմանված է տարեկան 6,75 %:
Ամերիաբանկի պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է թողարկողի` Ամերիաբանկի երկարաժամկետ վարկանիշին, քանի որ այն ուղղակի, չապահովված և ոչ պայմանական պարտավորություն է: Իսկ Բանկի ակտիվների վերադարձելիության «RR4» վարկանիշն արտացոլում է միջնաժամկետ հեռանկարում վճարունակության որակը:

Վարկանիշները շնորհելիս հաշվի են առնվել նաև Բանկի ընդունելի ֆինանսական ցուցանիշները, չնայած գործառնական միջավայրի զսպված ճնշմանը, հնարավոր վնասների ծածկման մեծ կարողությունը, իրացվելիության բավարար մակարդակի առկայությունը և ներքին շուկայում Բանկի ամուր դիրքերը:

Գործակալությունը նշում է, որ Բանկի վարկունակությունը մեծապես կախված է երկրի տնտեսական ցուցանիշներից և ազգային արժույթի կայունությունից: Հետևաբար, երկրում տնտեսական իրավիճակի փոփոխության հետևանքով Fitch-ի կողմից շնորհված վարկանիշները կարող են փոփոխվել: Իսկ երկրի տնտեսական հեռանկարի բարելավումը կնպաստի Բանկի վարկանիշային որակի բարձրացմանը:
Թարմացված է առ 25.07.2016 թ., 17:49
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: