HERE AND BEYOND
Ամերիաբանկ` ճանաչի'ր փողի արժեքը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր ավանդային ակցիա` “Ճանաչիր փողի արժեքը”:

Դեռևս 2010թ. Բանկը հանդես էր եկել նմանօրինակ ակցիայով, որը լայն արձագանք էր ստացել հանրության շրջանում:
Նոր ակցիան գործելու է մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը: “Ճանաչիր փողի արժեքը” ակցիայի պայմանները ներկայացվում են ոչ թե ավանդական` տոկոսադրույքների տեսքով, այլ որպես տարեվերջում ստացման ենթակա ընդհանուր գումարի և ավանդատուի կողմից ներդրվող գումարի տարբերություն:

Ըստ ներդրված արժույթների` համապատասխան գումարների տարեկան արժեքը հետևյալն է. 100 ԱՄՆ դոլարն արժե 93.68 ԱՄՆ դոլար, 100 եվրոն արժե 94.71 եվրո, 100,000 ՀՀ դրամը` 90.326 ՀՀ դրամ:

Ավանդատուները հնարավորություն կունենան ավանդի ներդրման պահին ստանալ ներդրվող գումարի և մեկ տարի անց ստացման ենթակա գումարի տարբերությունը: Ի դեպ, նշված տարբերությունը հարկված է օրենսդրությամբ սահմանված կարգով և հանդիսանում է ավանդատուի տարեկան տոկոսային եկամտաբերությունը:

«Ճանաչիր փողի արժեքը» ավանդը ստեղծում է նաև լրացուցիչ հնարավորություններ ավանդատուի համար. վճարային քարտի ստացում` առանց 2 տարվա տարեկան սպասարկման միջնորդավճարի գանձման, քարտով վարկային գծի ստացում` ինչպես մարման արտոնյալ ժամկետով, այնպես էլ վարկային գծի մարման ժամանակացույցով:

Ամերիաբանկը շարունակում է պատշաճ ուշադրություն ցուցաբերել ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների փաթեթի մշակմանը, ճկուն սակագնային համակարգի ներդրմանը: Բանկի նկատմամբ օրեցօր աճող հասարակության վստահությունը, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար նախատեսված ժամկետային ավանդների մշտապես համալրվող տեսականին նպաստում են Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ավանդների կայուն աճին: Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 27 %-ով, իսկ տարվա սկզբի համեմատությամբ` 24 %-ով և 30.09.12թ. դրությամբ կազմել է ավելի քան 42 մլրդ դրամ:

Թարմացված է առ 26.10.2012 թ., 10:12
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: