HERE AND BEYOND
Մեկնարկեց «Ամերիա Սերունդ» ծրագիրը
Մամուլի կենտրոն

Հունիսի 29-ին, ժամը 12:30-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ամերիաբանկը հայտարարեց իր նոր նախաձեռնության մեկնարկի մասին։

«Ամերիա Սերունդ» ծրագրի նպատակն է երիտասարդ, եռանդով լի և նպատակասլաց սկսնակ մասնագետների զարգացումն ու ապագա առաջնորդների բացահայտումը։ Ծրագրի միջոցով Ամերիաբանկը ստեղծում է հնարավորություն աշխատանքային փորձ չունեցող, նորավարտ երիտասարդներին սկսելու իրենց աշխատանքային ուղին հենց Ամերիաբանկում և ստանալու գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, բանկային գործի, ինչպես նաև գործարար միջավայրում աշխատելու վերաբերյալ:

Ծրագիրը մշակվել է որպեսզի երիտասարդներին տրվի վերապատրաստվելու, իրական կյանքի գործարար միջավայրին ծանոթանալու և նորագույն տեխնոլոգիաներով աշխատելու հնարավորություն: Ծրագիրը նաև կամուրջ է հանդիսանում բուհական համակարգի և իրական գործատուի միջև և կօգնի երիտասարդներին արագ գտնել իրենց տեղը աշխատաշուկայում։

«Մեր ռազմավարական զարգացման ծրագրի շրջանակներում մենք կարևորում ենք նոր և թարմ ուժերի մշտապես ներգրավումը մեր թիմ։ Մենք գնահատվում ենք եռանդուն և նպատակասլաց ուժերի համախմբումը մեր գաղափարախոսության շուրջ, ովքեր կարող են նոր շունչ հաղորդել կազմակերպության գործունեության ընթացքին և դառնալ բիզնեսի զարգացման շարժիչ ուժը», - ասաց Մանրածախ բանկային գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հավաքագրել 20-25 տարեկան, բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների, որոնք, անցնելով համապատասխան ընտրության գործընթաց, կստանան հնարավորություն մասնակցելու «Ամերիա Սերունդ» ծրագրին և մի քանի ամիսների ընթացքում վերապատրաստվելու Ամերիաբանկում։

«Եթե Դուք նպատակասլաց, կրթված, ստեղծագործ մտքերով լի երիտասարդ եք, պատրաստ եք նոր մարտահրավերների, ապա «Ամերիա Սերունդ» ծրագիրը հենց Ձեզ համար է։ Ամեն տարի մեզ մոտ ուսանողական պրակտիկա անցնելու համար դիմում են 700 ուսանող, որոնցից 150-200 անցնում են մեզ մոտ պրակտիկա և 50% անցնում աշխատանքի Ամերիաբանկում։ Մեր անձնակազմի միջին տարիքը 33 է և մենք մշտապես կարևորում են երիտասարդների ներգրավումը», - ասաց Մարդկային ռեսուրսների բաժնի պետ Արմինե Ղազարյանը։

Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան հնարավորություն անցնելու աշխատանքի Ամերիաբանկում։

Ամերիաբանկավելին իրագործելու ազատություն

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի և հաղորդակցման խումբ
***
ԱմերիաբանկՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 561111

Թարմացված է առ 21.12.2015 թ., 18:35
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: