HERE AND BEYOND
Չիպային քարտեր Ամերիաբանկի կողմից
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը թողարկել և գործածության մեջ է դրել չիպային քարտեր` նոր, յուրօրինակ դիզայնով: Չիպային քարտերն օժտված են հնարավոր առավելագույն անվտանգությամբ և հուսալիությամբ, ինչի շնորհիվ նվազագույնի են հասցնում զեղծարարությունների ռիսկը, այդ իսկ պատճառով էլ չիպային քարտերը լայն տարածում են ստացել աշխարհում:
Եթե մագնիսական քարտերը Ամերիաբանկը թողարկում էր 2 տարի ժամկետով, ապա չիպային քարտերը թողարկում է 4 տարի ժամանակահատվածով: Բանկը մշակել է պարզեցված գործընթաց գործող մագնիսական քարտերը չիպային քարտերով փոխարինելու համար:
Ամերիաբանկը ակտիվ գործունեություն է ծավալում Բանկի վճարային քարտերի զարգացման և դրանցով կատարվող գործարքների բարելավման ու կատարելագործման ուղղությամբ: Բանկի կողմից տրամադրված վճարային քարտերի քանակը 31.08.12թ. դրությամբ աճել է 49%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընթացիկ տարվա ութ ամսվա կտրվածքով քարտերով կատարված կանխիկ գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ աճել է 37%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, իսկ կատարված գործարքների քանակը` 45%-ով:
Քարտերի սպասարակումն առավել արդյունավետ և համակողմանի դարձնելու նպատակով Բանկը զգալի ներդրումներ է կատարում բանկոմատների ցանցն ընդլայնելու ուղղությամբ: Ներկայումս Ամերիաբանկն ունի ArCa, MasterCard, VISA վճարային քարտեր սպասարկող 88 բանկոմատ, որոնցից 66-ը տեղակայված են Երևան քաղաքի տարածքում, 4-ը ԼՂՀ-ում, իսկ 18-ը` Հայաստանի մարզերում:
Ամերիաբանկն ակտիվ գործունեություն է ծավալում նաև առևտրի և սպասարկման կետերում POS տերմինալների տեղադրման ուղղությամբ: Ներկայումս Բանկի POS տերմինալների թիվը կազմում է 556:
Թարմացված է առ 21.12.2015 թ., 18:34
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: