HERE AND BEYOND
Մարտի 9-ին NASDAQ OMAX ARMENIA ֆոնդյաին բորսայում արձանագրված արտարժույքի սակարկությունների փոքր ծավալը կարելի է համարել “Փորձաքար”` կարծիք
Մամուլի կենտրոն
Այսպիսին է “Ամերիաբանկ” ՓԲԸ Առևտրային գործառնությունների գծով տնօրեն պ-ն Սերգեյ Սևչենկոյի` ԱՌՔԱ գործակալությանը հայտնած կարծիքը:

2009 թվականի մարտի 9-ին NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում արձանագրվել է արտարժույթի սակարկությունների աննախադեպ ցածր ծավալ: Ըստ բորսայի մամլո ծառայության տվյալների` այսօր իրականացվել է ընդամենը երկու գործարք ԱՄՆ դոլարով, որոնց ընդհանուր գումարը կազմում է 150 հազար դոլար (364 դրամ/$1 միջին փոխարժեքով):
Ըստ պ-ն Շևչենկոյի` մարտի 3-ին Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին հայտարարությամբ պայմանավորված կտրուկ թռիչքից հետո դոլարի փոխարժեքի այս շտկումը տրամաբանական էր, որն էլ տեղի ունեցավ հաջորդող օրերին (մարտի 4-ին, 5-ին, 6-ին):
Մարտի 3-ին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց Կենտրոնական բանկի որոշումը արժույթի շուկայում իր միջամտությունները սահմանափակելու և լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին: Ըստ ԿԲ մասնագետների գնահատականների` 2009 թվականին միջին փոխարժեքը կտատանվի 360-380 դրամ/$1 սահմաններում: Այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին, դրամի միջին շուկայական փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտի 2-ի համեմատ իջավ 66,36 կետով` կազմելով 372,11 դրամ մեկ $1 համար:
Պ-ն Շևչենկոն նշեց նաև, որ կուտակվել էր արտարժույթի առքի հետաձգված պահանջարկ, որը բանկերը պատրաստ չէին բավարարել 372-375 դրամ/$1 փոխարժեքով, քանի որ դեռ մարտի 2-ին նրանք $1 վաճառում էին 307 դրամով:
“Այստեղից հետևում է, որ շուկայի մասնակիցները սպասողական դիրք էին գրավել` փորձելով չակտիվանալ, մինչև փոխարժեքը չհասնի իրենց համար ընդունելի մակարդակի, որը, ըստ իմ գնահատականների, պետք է լիներ մոտ 350”, - ասաց Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների գծով տնօրենը` ավելացնելով, որ արդեն մարտի 9-ին սակարկությունների ընթացքում պարզ դարձավ, որ “փոխարժեքը 361,25-ից ցածր իջեցնել չի հաջողվի”:
Ներկայացված հայտերի դինամիկան ցույց էր տալիս, որ պահանջարկը գերազանցում է առաջարկը, և բորսայում սկսվեց դիրքային առքուվաճառք, որի ընթացքում գնորդների նյարդերը տեղի տվեցին, և գործարքներն իրականացվեցին 364 դրամ/$1 փոխարժեքով”, - ասաց պ-ն Շևչենկոն:
Ըստ նրա` մարտի 10-ին արտարժութային սակարկությունները ցույց կտան, թե արդյոք կարելի է արդեն խոսել դոլար/դրամ փոխարժեքի` 361-364 դրամ/$1 սահմաններում տատանվող կայունացած մակարդակի մասին, թե այսօրվա սակարկություններն ընդամենը նախերգանք են` դոլարի թանկացման հերթական թռիչքի:
 

“Ամերիաբանկ” ՓԲԸ (նախկին Հայներարտբանկ) ստեղծվել է 1992 թվականի հուլիսին ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայաստանյան մասնաճյուղի բազայի վրա: Բանկային գործունեության լիցենզիա է ստացել Կենտրոնական բանկի կողմից 1992 թվականի սեպտեմբերի 8-ին: 2007 թվականի օգոստոսին բանկի բաժնետոմսերը ձեռք բերեց “Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդը”, որը փոխկապակցված է Ռուսաստանի խոշորագույն առաջատար ներդրումա-բանկային ընկերության` “Տրոյկա Դիալոգ” խմբի հետ: 2008 թվականի մայիսին վերանվանվեց Ամերիաբանկ:

Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:47
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: