HERE AND BEYOND
38 պլանշետի խաղարկություն
Մամուլի կենտրոն
Հարգելի' հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության կողմից տրամադրված 38 պլանշետների խաղարկությունը տեղի կունենա 29.12.2015թ., ժամը 11:00-ին` Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում` լրագրողների և Բանկի աշխատակիցների մասնակցությամբ: Հաղթողներ կհամարվեն խաղարկության այն 38 մասնակիցները, ում հերթական համարները խաղարկության ընթացքում դուրս կբերվեն խաղարկության համար նախատեսված արկղիկից՝ պատահականության սկզբունքով: 
Հաղթողների հերթական համարները կհրապարակվեն խաղարկության օրը (29.12.2015թ.) մինչև օրվա ավարտ, Ամերիաբանկի Facebook-ի էջում, ինչպես նաև պաշտոնական կայքէջում` www2.ameriabank.am: 
Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ ս.թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2016թ.-ի հունվարի 25-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Հաղթողները չեն կարող ստանալ մրցանակը 2016թ.-ի հունվարի 25-ից հետո: 
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը MasterCard և Maestro քարտերով կատարելով 30 և ավել անկանխիկ գործարք 300,000 և ավել ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով (բացառությամբ առցանց վճարումների)` Դուք կարող էիք ստանալ «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության կողմից խաղարկվող 180 պլանշետներից մեկը շահելու հնարավորություն: 
Թարմացված է առ 19.01.2016 թ., 12:09
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: