HERE AND BEYOND
Ամերիաբանկն առաջատար է ֆակտորինգային գործարքների ծավալների աճով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը ակտիվորեն ընդլայնում է ֆակտորինգային գործարքների ծավալները ֆինանսական շուկայում: Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի արդյունքներով Բանկի ֆակտորինգային գործարքների ծավալն աճել է շուրջ 2.7 անգամ 2011թ. տարեկան ցուցանիշի նկատմամբ, և այս ցուցանիշը լավագույնն է ՀՀ բանկային համակարգում:


Ֆակտորինգով Բանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը 2012թ. 1-ին կիսամյակի արդյունքներով 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:


Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը նույնպես շարունակում է աճել մեծ տեմպերով. ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ֆակտորինգային գործարքների շուրջ 72%-ը բաժին է ընկնում ռեգրեսով, իսկ 28%-ը` առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքներին:
Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մեծածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ և ելնելով իր հաճախորդների առանձնահատկություններից` մշակել ու ներդրել է գործարքների անհատական սխեմաներ:


Ամերիաբանկը 2012թ.-ի երկրորդ կիսամյակում ևս շարունակելու է տեղական շուկայում ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների գծով` միաժամանակ ընդլայնելով ու զարգացնելով միջազգային ֆակտորինգային գործարքները:

***
“Ամերիաբանկ” ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե’ք www2.ameriabank.am

Թարմացված է առ 23.08.2012 թ., 9:48
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: