|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի հաճախորդները ցանկանում են օգտվել
ավելին իրագործելու ազատությունից
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ընդառաջ գնալով հաճախորդների ցանկությանը` Ամերիաբանկը “Կատարյալ” ավանդի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը: «Կատարյալ» ավանդային ակցիայի արդյունքները վկայում են Բանկի նկատմամբ հասարակության ունեցած մեծ վստահության և ավելին իրագործելու ազատությունից օգտվելու ցանկության մասին:
Չնայած նրան, որ “Կատարյալ” ավանդը հիմնականում գործել է արձակուրդային ակտիվ շրջանում` մայիսի 15-ից-օգոստոսի 15-ը, այնուհանդերձ գրանցվել են շատ խոսուն արդյունքներ: Ակցիայի գործողության երեքամսյա ժամկետում ներգրավվել է շուրջ 3,4 մլրդ դրամի ավանդ (առանց արդեն գործող ավանդների վերաձևակերպման):
Ակցիայի գործողության նոր ժամանակահատվածում “Կատարյալ” ավանդի պայմանները մնում են անփոփոխ` հետաքրիր ու յուրօրինակ.
• կատարյալ ժամկետ, երբ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1օր ավել, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12օրվա համար ևս,
• կատարյալ պայմաններ, երբ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին,
• կատարյալ ապահովագրություն` ավանդի 100% ապահովագրություն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ կողմից:
• «Կատարյալ» ավանդն ընձեռում է լրացուցիչ հնարավորություն. Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել «Կատարյալ» ավանդից, այսպես` երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները:
Ամերիաբանկը կշարունակի ընդլայնել հանրության համար ավելին իրագործելու ազատության հնարավորությունները` հանդես գալով նոր ու ինքնատիպ առաջարկություններով:
Թարմացված է առ 20.08.2012 թ., 9:56
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|