HERE AND BEYOND
Ամերիաբանկը Հայաստանում առաջատարն է առևտրի ֆինանսավորման գործարքներով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման գործարքներով: Բանկն ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ինչպես ներկրողների, այնպես էլ արտահանողների հետ: Այդ են վկայում ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գրանցված ցուցանիշները, որոնք առավել ակնառու են դառնում տարեկան ցուցանիշների հետ համեմատության ընթացքում:

Կիսամյակային արդյունքներով Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2011թ. ամբողջ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 24 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, ներմուծման և արտահանման ֆինանսավորման գործարքների ծավալը կազմել է 6 մլրդ ՀՀ դրամ (2011թ. տարեկան ցուցանիշը` 8 մլրդ ՀՀ դրամ), թողարկված ակրեդիտիվների ծավալը` ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ (2011թ. տարեկան ցուցանիշը` ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ), իսկ բանկային երաշխիքների և պահուստային ակրեդիտիվների (SBLC) ծավալը` ավելի քան 3 մլրդ ՀՀդրամ (2011թ. տարեկան ցուցանիշը` 6 մլրդ ՀՀ դրամ):

Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման նպատակով շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչը մեծապես կնպաստի Հայաստանի առևտրի շրջանառության զարգացմանը: Ակտիվորեն համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Ասիական Զարգացման բանկի, ինչպես նաև օտարերկրյա նշանավոր բանկերի հետ, ներառյալ Citibank, BNP Paribas, Commerzbank, UNICREDIT և այլն, Բանկն ունի ընդհանուր առմամբ ավելի քան 80 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:

Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալների ընդլայնմանը զուգահեռ առաջարկելու է ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ ու ժամանակակից լուծումներ:

Թարմացված է առ 01.08.2012 թ., 14:42
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: