HERE AND BEYOND
Փոփոխություններ Ամերիաբանկի ավանդների սպասարկման պայմաններում
Մամուլի կենտրոն

Հարգելի′ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկի ավանդատեսակների պայմաններում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն ս. թ. 06.08.2012 սկսած:
Ստորև ներկայացնում ենք փոփոխությունների մանրամասները.

 

Պայման
Նախկին տարբերակ
Նոր տարբերակ
  • «Ստանդարտ»,
  • «Կապիտալ»,
  • «Երեխաներին»,
  • «Մտերիմներին»,
  • «Հարմարավետ»,
  • «Փոխարկելի»  ավանդատեսակների նվազագույն գումար
Բանկի գլխամասում, Երևան քաղաքի մ/ճ-ներում, Երևան քաղաքից դուրս գտնվող մ/ճ-ներում ավանդ ներդնելիս նվազագույն գումարի պայմանները տարբեր են:
Բանկի ցանկացած մասնաճյուղում ավանդ ձևակերպելու դեպքում ավանդի նվազագույն գումարը ըստ յուրաքանչյուր ավանդատեսակի սահմանվում է նույնը:
  • «Ստանդարտ»,
  • «Կապիտալ» ավանդատեսակների հավելյալ հնարավորություններ.
քարտով վարկային գիծ` ավանդի գրավադրմամբ
Վարկային գիծ մարման արտոնյալ ժամկետով` քարտով վարկային գծերի սակագներով սահմանված տոկոսադրույքով, ավանդի մայր գումարի մինչև 90%-ի չափով: Վարկային գիծը տրամադրվում է ավանդի գործողության ժամկետից 5 բանկային օր պակաս ժամկետով: Վարկային քարտով պարտավորությունները ժամանակին չմարելու դեպքում, բանկն իրավունք ունի անակցեպտ գանձել պարտավորության գումարը ավանդի գումարից:
Վարկային գիծ առանց մարման արտոնյալ ժամկետի և/կամ մարման արտոնյալ ժամկետով` քարտով վարկային գծերի սակագներով սահմանված տոկոսադրույքով, ավանդի մայր գումարի մինչև 90%-ի չափով: Վարկային գիծը տրամադրվում է ավանդի գործողության ժամկետից 5 բանկային օր պակաս ժամկետով: Վարկային քարտով պարտավորությունները ժամանակին չմարելու դեպքում, բանկն իրավունք անակցեպտ գանձել պարտավորության գումարը ավանդի գումարից: Վարկային գիծը կարող է տրամադրվել բացառապես ավանդի արժույթով:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Ձեզ սպասարկող հաճախորդի մենեջերին կամ զանգահարել 561111 հեռախոսահամարով:
Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով`
«Ամերիաբանկ» ՓԲԸ

Թարմացված է առ 30.07.2012 թ., 9:31
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: