HERE AND BEYOND
Ամերիաբանկն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Մամուլի կենտրոն

PanARMENIAN.Net - Առաջին կիսամյակի արդյունքներով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին հաջողվել է կատարել իր առջև դրած խնդիրները՝ ապահովել աճի այնպիսի տեմպեր, որոնք թույլ կտան բանկին դուրս գալ առաջատար դիրքերի Հայաստանի ֆինանսական շուկայում: Այդ մասին հուլիսի 20-ին տեղի ունեցած մամլո ասուլիսւոմ հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ ամփոփելով բանկի գործունեության արդյունքներն առաջին կիսամյակում: «Բանկի ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 10 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 25 տոկոսով , ակտիվները կազմել են 222 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով բանկը երկրորդ տեղում է բանկային համակարգում»,-ասել է նա:

Իր հերթին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Գևորգ Թարումյանը հավելեց, որ բանկի շահույթը հարկումից առաջ և հարկումից հետո տարեկան կտրվածքով ավելացել է 58 տոկոսով: «Եթե 2011թ. առաջին կիսամյակում մենք վեցերորդ տեղում էինք, ապա այսօր արդեն մենք 2-րդ տեղում ենք համակարգում»,-ասել է նա: Բանկիրը հավելել է, որ ընդհանուր առմամբ բոլոր ցուցանիշներով բանկը առաջատար դիրքերում է և ընդգրկված է Հայաստանի լավագույն բանկերի եռյակում»,-

Ինչպես ասել է Գևորգ Թարումյանը, բանկի վարկային ներդրումներն այս կիսամյակում նախորդի համեմատ ավելացել են 32 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 12 տոկոսով: Հաճախորդներից ներգրավված միջոցները տարեկան կտրվածքով ավելացել են 27 տոկոսով, իսկ առաջին վեց ամսվա արդյունքում՝ 15 տոկոսով:

Ինչ վերաբերում է բանկի գործունեությանը, ապա, ըստ Տիգրան Ջրբաշյանի, բանկը մտադիր է գերակատարել ծրագրային ցուցանիշները միջինը 30 տոկոսով ընթացիկ տարվա ավարտին:

Թարմացված է առ 21.07.2012 թ., 18:48
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: