|
Ամերաբանկն արժանացել է Euromoney 2012 Գերազանցության Մրցանակին` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Նման բարձր մրցանակի Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 5-ին, Լոնդոնում:
Սկսած 1992 թվականից, Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով բարձրակարգ պարգևներ: Euromoney Գերազանցության մրցանակը ներառում է բանկային համակարգի և կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 29 մրցանակ: Մրցույթ ին սովորաբար մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր, բրոքերային և դիլերային ընկերություններ:
Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` տարածաշրջանում Ամերիաբանկի ամրապնդվող դիրքերը, Բանկի արդյունավետ կառավարման համակարգը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի ամբողջական ներդրումը (Terrasoft CRM), ռիսկերի կառավարման կայուն համակարգի առկայությունը, նոր ծառայությունների ներդրումը` ոսկու կառուցվածքային ավանդ, խնայողական ավանդ, Սփյուռքի համար մշակված խնայողական ավանդ, հայկական ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող հիփոթեքային վարկեր, Մաքսային քարտ, Նվեր քարտ, էքսպրես լիզինգ, ֆիզիկական անձանց ներդրումային վարկեր:
Միաժամանակ հաշվի են առնվել Բանկի զարգացման կայուն տեմպերը, շարունակ իրականացվող նորամուծությունները, բանկային գործում առաջադիմական մոտեցումների ցուցաբերումը, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու նպատակով վարկավորման լայնածավալ ծրագրի իրականացումը, վերջին երկու տարիների ընթացքում բազմակողմանի գործունեության շնորհիվ միջազգային կառույցներից` IFC-ից /Միջազգային ֆինանսական կորպորացիա, FMO-ից /Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն, երկրի միջազգային զարգացման բանկ/ և DEG-ից /KfW Bankengruppe-ի անդամ/, EBRD-ից /Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ/, EDB-ից /Եվրասիական Զարգացման բանկ/, ADB-ից /Ասիական Զարգացման բանկ/ և հեղինակավոր բանկերից 132մլն դոլարի չափով գումարների ներգրավումը և բարեհաջող տեղաբաշխումը` հիմնականում ուղղված փոքր ու միջին բիզնեսի և վերականգնվող էներգետիկայի վարկավորմանը:
Թարմացված է առ 11.07.2012 թ., 10:03
|