|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի թիմը մասնակցում է OBMC 2012 միջազգային բանկային մրցաշարի եզրափակչին
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Սույն թվականի հունիսի 11-ից 13-ը անցկացվեց Online Bank Management Contest (OBMC) 2012 մրցույթի համաեվրոպական փուլը: Այս փուլին մասնակցում էին 18 եվրոպական թիմեր, որոնք ներկայացված էին այնպիսի հեղինակավոր բանկերի կողմից, ինչպիսիք են հոլանդական ING բանկը, շոտլանդական RBS-ը, չեխական CSOB-ն և այլ եվրոպական բանկեր:
Ամերիաբանկի թիմը ևս իր մասնակցությունն ունենալով այս միջազգային մրցաշարին` համաեվրոպական փուլի իր արդյունքներովընդգրկվեց եվրոպական այն երկու թիմերի կազմում, որոնք ս.թ. սեպտեմբերի 24-26-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կպայքարեն համաշխարային մրցաշարում լավագույնի տիտղոսի համար:
Online Bank Management Contest մրցույթը կազմակերպվում է SimArch NV ընկերության կողմից Նյու-Յորքի ֆինանսների ինստիտուտի, Խնայողական բանկերի համաշխարհային ինստիտուտի, Եվրոպական խնայողական բանկերի խմբի և Սինգապուրի ազգային ինստիտուտի հետ համատեղ: Մրցաշարն անցկացվում է բանկային FirstB@nk առցանց ծրագրային համակարգի աջակցությամբ: Մրցույթը վերաբերում է շուկայական մրցակցության պայմաններում բանկի ընդհանուր կառավարմանը, որի արդյունքում ճանաչվում է լավագույն բանկը` սեփական բաժնետոմսերի շուկայական արժեքով, ռիսկերի կառավարման և ռազմավարության իրականացման բաղադրիչների համատեղ գնահատումով: Մրցույթը անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվում է աշխարհի 5 տարածաշրջանում` Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում, այնուհետև տեղի է ունենում համաշխարհային եզրափակիչ փուլը:
Մրցույթը նպատակ ունի նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, ֆինանսական հաստատությունների ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկի թիմը երկրորդ անգամ է մասնակցում այս մրցաշարին` ցուցաբերելով փայլուն արդյունքներ: Այս տարի Բանկը ներկայացնում էին Ակտիվների և պարտավորությունների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արսեն Սարգսյանը, Հաշվետվությունների բաժնի ավագ մասնագետ Արա Համբարձումյանը, Ռիսկերի կառավարման կենտրոնի ավագ մասնագետ Իզաբելա Ադիլխանյանը և Դիլինգային կենտրոնի դիլեր Դիանա Հակոբյանը:
Թարմացված է առ 02.07.2012 թ., 17:37
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|