HERE AND BEYOND
Առաջին լիզինգային գործարքն Ամերիաբանկում
Մամուլի կենտրոն
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն, ամերիկյան հանրահայտ "Կատերպիլար" ապրանքանիշի հայաստանյան ներկայացուցիչ "Ցեպելին Արմենիա" ՍՊԸ հետ համատեղ, ս/թ հունիսի սկզբին իրականացրեցին առաջին ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործարքը:

Ամերիաբանկի առաջին ֆինանսական վարձակալության ծրագրի արժեքը կազմում է 29,472,000 ՀՀ դրամ: Գործողության 3 տարվա այս գործարքի շրջանակներում "Դորոժնիկ" ՍՊԸ շինարարական խոշոր ընկերությունը համալրեց իր սարքավորումների ցանկը որակյալ ու նոր տեխնիկայով:

Շնորհիվ Ամերիաբանկի ու Կատերպիլարի հայաստանյան ներկայացուցչության  համատեղ ծրագրի, շինարարական կազմակերպությունները հնարավորություն կունենան համալրել հիմնական միջոցները նոր ու որակյալ մեխանիզմներով, ինչը զգալիորեն կնպաստի շինարարության ոլորտում արտադրողականության բարձրացմանն ու արտադրական հզորության աճին:

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: