HERE AND BEYOND
Երևանի քաղաքապետարանի և Ամերիաբանկի առաջին նվերը «Երազանքների պատ» ծրագրի շրջանակներում
Մամուլի կենտրոն

Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո հունիսի 1-ից հանդես են գալիս «Երազանքների պատ» ծրագրով` ուղղված Երևան քաղաքի արտաքին տեսքի բարելավման ցանկության իրագործմանը: Ծրագրի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվել մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, որի մասին վկայում են «Երազանքների պատ»-երին (Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման հատված, Կասկադ, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի»  անվան հրապարակ, Կոմիտասի պողոտա-Կասյան փողոց խաչմերուկ և Գարեգին Նժդեհի հրապարակ) օրեցոր ավելացող երազանքները, քաղաքապետարանի և Ամերիաբանկի Facebook-ի էջում տրվող գնահատականներն ու շարունակ ավելացող ցանկությունները:

Այս կապակցությամբ Ամերիաբանկը և Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակչությանն ու հյուրերին մատուցում են առաջին նվերը` «Բի Բի Մեդիա» կրեատիվ գովազդային գործակալության միջոցով հրավիրելով գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտին՝ ձևավորելու Երևանի ամենասիրելի հատվածներից մեկի` Ազնավուրի անվան հրապարակի սալահատակը: Այս աննախադեպ ծրագիրն իրականացվում է Երևանի պատմության մեջ առաջին անգամ որպես եզակի և շատ յուրօրինակ ձևավորում, որը նոր շունչ կհաղորդի և ավելի կգեղեցկացնի մեր քաղաքը: Նկարիչը կսկսի նկարել հունիս 20-ին և աշխատանքը կավարտի հունիսի 26-ին։ Նկարը հանրությանը ներկայացնելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ի երեկոյան՝ Մոսկվա կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի անվան հարապարակում:

Նշենք նաև, որ “Երազանքի պատ” նախագծի շրջանակներում բազմաթիվ քաղաքացիներ որպես երազանք և ցանկություն նշել են, որ կցանկանային Երևանում տեսնել նմանատիպ նկար, իսկ Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը սիրով իրագործում են այդ ցանկությունները:

Օգտվե'նք ավելին իրագործելու ազատությունից և ավելի'ն իրագործենք մեր սիրելի մայրաքաղաքի համար:
 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի
և հաղորդակցման խումբ

Թարմացված է առ 22.06.2012 թ., 15:51
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: