|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկ-Երևան Սիթի համատեղ քարտ` երկու առավելություն մեկ փաթեթում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը և Երևան Սիթի սուպերմարքեթների ցանցը 2012թ. հունիսի 18-ից թողարկում են համատեղ վճարային քարտ, որը հնարավորություն կտա Երևան Սիթիի հավատարիմ հաճախորդներին իրենց բոնուսային քարտը փոխարինել համատեղ վճարային քարտով և օգտագործել Ամերիաբանկի կողմից տրվող կից վարկային գիծը նշված սուպերմարքեթների ցանցում գնումներ իրականացնելիս: Քարտը պահպանել է նաև ցանցում բոնուսներ կուտակելու հնարավորությունը: Այսպիսով այն ամփոփում է ոլորտների երկու առաջատար ընկերությունների առավելությունները մեկ քարտում:
Քարտը ստանալ ցանկացողները կարող են ձևակերպել այն հենց սուպերմարքեթում` մոտենալով տարածքում տեղադրված Ամերիաբանկի բրենդավորված տաղավարներին:
Մանրակրկիտ մշակված ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ նախատեսվում է թողարկել ավելի քան 10,000 համատեղ վճարային քարտ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե'ք «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ - ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ» համատեղ վարկային քարտի էջը:
Թարմացված է առ 21.06.2012 թ., 10:19
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|