HERE AND BEYOND
Փոփոխություններ ծառայությունների սակագներում և պայմաններում
Մամուլի կենտրոն

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ գործող օրենսդրության, արտարժույթով վարկերի դիմաց վճարվող տոկոսագումարները և միջնորդավճարները Բանկը գանձում է ՀՀ դրամով՝ անկախ վարկի արժույթից:

Առաջարկում ենք Ամերիաբանկում Ձեր ՀՀ դրամով բանկային հաշվին ապահովել նվազագույնը Ձեր վարկի(երի) նկատմամբ հաշվեգրված տոկոսագումարների չափով ՀՀ դրամ` Ձեր վարկի մարման գրաֆիկին համապատասխան: Ինչպես նաև խնդրում ենք Ձեր ունեցած ՀՀ դրամով բանկային հաշվին ապահովել գանձման ենթակա միջնորդավճարի (եթե նախատեսված է վարկային պայմանագրով) գումարի չափով ՀՀ դրամ, որը կհաշվարկվի վարկի մարման/գանձման օրվա դրությամբ վարկի արժույթի տվյալ օրվա Ամերիաբանկի սահմանած վաճառքի փոխարժեքով:

Վարկի մարման գրաֆիկի օրը ձևավորված տոկոսագումարը, ինչպես նաև գանձման ենթակա միջնորդավճարի գումարը Բանկը կգանձի Ձեր` Ամերիաբանկում առկա արտարժութային հաշվից(ներից) բացառապես այն դեպքում, երբ դրամային հաշվին(ներին) անհրաժեշտ գումարը բացակայում է կամ պակաս է պահանջվող չափից: Այս դեպքում արտարժույթի առուվաճառքը կկատարվի գործարքի կատարման օրն Ամերիաբանկի կողմից սահմանված փոխարժեքներով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` դիմելով Ձեզ սպասարկող հաճախորդի մենեջերին կամ զանգահարելով 561111:

Հարգանքով`
«Ամերիաբանկ» ՓԲԸ

Թարմացված է առ 22.06.2012 թ., 9:51
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: