HERE AND BEYOND
«Երազանքների պատ» ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 20-ը
Մամուլի կենտրոն

Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո հունիսի 1-ից հանդես են գալիս «Երազանքների պատ» ծրագրով` ուղղված Երևան քաղաքի արտաքին տեսքի բարելավման ցանկության իրագործմանը: Ծրագրի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվել մայրաքաղաքի ձևավորման առնչությամբ ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, որի մասին վկայում են «Երազանքների պատ»-երին (Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման հատված, Կասկադ, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակ, Կոմիտասի պողոտա-Կասյան փողոց խաչմերուկ և Գարեգին Նժդեհի հրապարակ) օրեցօր ավելացող երազանքները, քաղաքապետարանի և Ամերիաբանկի Facebook-ի էջում տրվող գնահատականներն ու շարունակ ավելացող ցանկությունները:

Նկատի ունենալով հանրության մեծ ոգևորությունն ու ակտիվ ընդգրկվածությունը ծրագրում` Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը ծրագրի գործողության ժամկետը երկարաձգել են մինչև հունիսի 20-ը:

Օգտվե'նք ավելին իրագործելու ազատությունից և ավելի'ն իրագործենք մեր սիրելի մայրաքաղաքի համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի
և հաղորդակցման խումբ

Թարմացված է առ 15.06.2012 թ., 17:01
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: