HERE AND BEYOND
Ամերիաբանկն իր ուրույն տեղն է գտել Շենգավիթում
Մամուլի կենտրոն

Գնային մրցակցության ավարտի և գրեթե բոլոր բանկերի գնային առաջարկների նմանության պարագայում բանկի հաջողության գրավականն է դառնում հաճախորդին ԳՐԱՎԵԼՈՒ հմտությունը: Դրա համար բանկը պետք է հաճախորդին շահավետ պայմաններ առաջարկի:

Ամերիաբանկը, որը վերջին տարիների ընթացքում առաջատար դիրքեր գրավեց հայաստանյան բանկային համակարգում, իր հաճախորդներին գրավում է նորարարական և իրենց բնույթով եզակի պրոդուկտների առաջարկով, որոնք մշակվում են` հաճախորդների տարբեր խմբերի պահանջարկի առանձնահատկություններից ելնելով: Ավելին, բանկի յուրաքանչյուր նոր մասնաճյուղի բացումը զուգորդվում է մի շարք ծրագրերի գծով զեղչերի և անվճար ծառայությունների տրամադրմամբ: Ամերիաբանկի` մեկ ամիս առաջ Բագրատունյաց 18, տարածք 112 հասցեում բացված «Շենգավիթ» մասնաճյուղն այս առումով նույնպես բացառություն չկազմեց:

Ինչպես Ամերիաբանկի այլ մասնաճյուղերը, «Շենգավիթ» մասնաճյուղը ևս առանձնանում է բարձր տեխնիկական հագեցվածությամբ և բարձրորակ սպասարկմամբ, որը չի տարբերվում բանկի գլխամասային գրասենյակի սպասարկման որակից: Թերևս սա է պատճառը, որ մասնաճյուղի կարճաժամկետ գործունեության ընթացքում մոտ 100 ֆիզիկական և 30 իրավաբանական անձ արդեն իսկ հաշիվ է բացել «Շենգավիթ» մասնաճյուղում, և մոտ 500 անձ վճարային քարտ է ստացել աշխատավարձային նախագծի շրջանակներում: Մասնաճյուղը հասցրել է 50 միլիոն ՀՀ դրամի ավանդային և 25 միլիոն ՀՀ դրամի վարկային պորտֆելներ ձևավորել: Զգալի թիվ են կազմում նաև միջազգային փոխանցումներից օգտվող հաճախորդները, և այս ամենն այն պարագայում, երբ նշված հատվածում գործում են բազմաթիվ այլ բանկերի մասնաճյուղեր:

«Շենգավիթ» մասնաճյուղի կառավարիչ Արսեն Կատվալյանի խոսքով մասնաճյուղի առաջին ամսվա գործունեության արդյունքները հաստատում են, որ բանկի սպասումներն արդարացվել են, և նշված հատվածում մասնաճյուղի բացման գաղափարը ճիշտ քայլ էր` տվյալ տարածքի բնակչության համար հարմարավետության տեսանկյունից: Քիչ չեն այն հաճախորդները, որոնք մինչ այդ սպասարկվում էին Ամերիաբանկի այլ մասնաճյուղերում և «Շենգավիթ» մասնաճյուղի բացումից հետո, տարածքային հարմարությունից ելնելով, նախապատվությունը տվեցին «Շենգավիթ» մասնաճյուղում սպասարկվելուն»:

«Շենգավիթ» մասնաճյուղի հաջողության մեջ էական դեր խաղացին նաև այն զեղչային պայմանները, որոնք բանկն առաջարկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր մինչև հունիսի 1-ը «Շենգավիթ» մասնաճյուղում հաշիվ բացելով` կդառնան բանկի հաճախորդը:

Մասնավորապես, մասնաճյուղն առաջարկում է հետևյալ առավելությունները. Visa Classic և MasterCard Standard վճարային քարտեր` առանց առաջին տարվա սպասարկման վճարի և չնվազող մնացորդի պահանջի, ֆիզիկական անձանց Online-banking համակարգի` 1 տարով անվճար տրամադրում, ֆիզիկական անձանց նվեր քարտերի տրամադրում` սպասարկման միանվագ վճարի 50% զեղչով: Իրավաբանական անձանց մասնաճյուղն առաջարկում է հետևյալ առավելությունները. 1 տարի անվճար սպասարկմամբ Gold տեսակի վճարային քարտեր ընկերության ղեկավարներին, «Բանկ-հաճախորդ» համակարգի` 1 տարով անվճար տրամադրում, 1 տարվա անվճար սպասարկմամբ Business տեսակի քարտ, ինչպես նաև աշխատավարձային նախագծերի շրջանակներում մեկ տարվա անվճար սպասարկմամբ VISA Electron քարտեր ընկերության աշխատակիցներին:

Հավատարիմ մնալով հաճախորդների շահերին և պահանջներին` Ամերիաբանկը «Պրեմիում» դասի հաճախորդների համար մասնաճյուղերում ստեղծում է առանձին սպասարկման սրահներ, ինչը հնարավորություն կտա նրանց ցանկացած պահի սպասարկվել տարածքային առումով իրենց հարմար վայրում` առանց որևէ սահմանափակման: «Շենգավիթ» մասնաճյուղում ևս «Պրեմիում» դասի հաճախորդները անհատականացված սպասարկում կստանան:
«Կարծում եմ, որ Շենգավիթ համայնքում մեր բանկի ներկայությունն արդեն իսկ լուրջ մրցակցություն է առաջացրել` հատկապես հաճախորդների սպասարկման և առաջատար տեխնոլոգիաների առկայության տեսանկյունից», - նշեց Արսեն Կատվալյանը:

Նշենք նաև, որ մենք` հաճախորդներս, միայն կշահենք դրանից:
 

Անահիտ Ջուլհակյան
"Деловой Экспресс"

Թարմացված է առ 14.06.2012 թ., 10:12
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: